«Անհատ կատարողների օրերի» մասնակիցների այցը ՀՀ սփյուռքի նախարարություն
Սփյուռք
Հուլիսի 30-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի շրջանակներում անցկացվող «Անհատ կատարողների օրերի» մասնակիցներին: Հանդիպմանը ներկա էին «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի ղեկավար Ս.Հարոյանը և «Անհատ կատարողների օրերի» գեղարվեստական ղեկավար Լ.Դանիելյանը:
ՀՀ սփյուռքի նախարար Հ.Հակոբյանը, ողջունելով մասնակիցներին, ներկայացրեց «Իմ Հայաստան» համահայկական փառատոնը և նրանց մաղթեց գեղեցիկ կատարումներ և շատ երկրպագուներ: Նախարարը հորդորեց այցի ընթացքում նաև «ծանոթանալ» Հայրենիքին:
Օգոստոսի 1-ին Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում կկայանա «Անհատ կատարողների օրերի» հանդիսավոր բացումը: «Անհատ կատարողների օրերին» կմասնակցի շուրջ 40 հոգի աշխարհի 14 երկրից:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան