ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Մկրտիչ Մելքոնյանի գլխավորած պատվիրակությանը
Սփյուռք
Հուլիսի 30-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Հայ Ավետարանական եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ, Հայաստանի Ավետարանական եկեղեցու նորանշանակ ավագ հովիվ Մկրտիչ Մելքոնյանին, Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցության /ԱՀԱԸ/ գործադիր տնօրեն Լևոն Ֆիլյանին և ԱՀԱԸ Հայաստանի ներկայացուցիչ Հարութ Ներսեսյանին:
ՀՀ սփյուռքի նախարար Հ.Հակոբյանը, ողջունելով հյուրերին, շնորհավորեց Մ.Մկրտչյանին նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և ներկայացրեց նախարարության ծրագրերը:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորությունները, հայ համայնքների այժմյան խնդիրները և հայոց լեզի ուսուցման իրավիճակը սփյուռքյան դպրոցներում:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան