Ամոթ նրա ղեկավարներին. Արմեն Աշոտյանը՝ Անդրանիկ Քոչարյանի մասին
Բլոգոսֆերա
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը իր ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է ԱԺ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի նոր գրառմանը.
«Քիչ առաջ տեղեկացա, որ տխրահռչակ Անդրանիկ Քոչարյանն այսօր մի նոր գրառում է արել, հերթական անգամ փորձելով սվաղել իր լկտի արտահայտությունը:
Բայց ինչպես հաճախ է լինում, աչքը դզելու փոխարեն ունքն էլ հետն է հանել:
Չբավարարվելով Արփինե Հովհաննիսյանի հանդեպ պատգամավորին և տղամարդուն իր անվայել կեցվածքով, այսօր էլ պիտակավորել և թիրախավորել է Սիրանուշ Սահակյանին և Էլինար Վարդանյանին:
Երիտասարդ կանանց հանդեպ, մեղմ ասած, անպատեհ և գռեհիկ պահվածքը սույն մարդու մոտ արդեն դարձել է պաթոլոգիա:
Ամոթ նրա ղեկավարներին»:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն