Գյումրիում հերթական անասունը շան վզին պարան գցած` կապել է իր մեքենայից ու քարշ տվել. Նաիրա Զոհրաբյան (լուսանկար)
Բլոգոսֆերա
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Ֆեյսբուքի իր էջում ահազանգում է.
«Գյումրու ոստիկանություն, գտե՛ք այս անասունին
Կենդանիների հանդեպ դաժան, անմարդկային վերաբերմունքը ոմանց համար կարծես թե սկսում է դառնալ հոբբի, ու դեռ կան պատգամավորներ, որ մտածում են` կո՞ղմ, թե՞ դեմ քվեարկեն կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքը քրեականացնող օրենքի մեր նախագծին:
Վաղը ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում երկրորդ ընթերցման եմ ներկայացնելու կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքը քրեականացնող օրենքի նախագիծը:
Իսկ Գյումրիում հերթական անասունը շան վզին պարան գցած`կապել է իր մեքենայից ու քարշ տվել: Լավ, որտե՞ղ են ծնվում ու մեծանում նման անասունները: Այդ անասունի մեքենայի համարն է` 35un093, Opel մակնիշի:
Գյումրու ոստիկանություն, սա համարեք հայտարարություն հանցագործության մասին:
Իսկ վաղը Գյումրու ավագանու նիստում մեր խմբակցության ավագանիները կբարձրացնեն ոչ միայն այս հարցը, այլ նաև Գյումրիում շների սպանդի հարցը:
Այս վանդալիզմը օր առաջ օրենքի ուժով պիտի կասեցվի և վերջ»:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն