Անցած շաբաթ Զոհրաբ Մնացականյանի հետ քննարկել եմ ավելի շատ կին դեսպաններ ունենալու հարցը. Լենա Նազարյան
Բլոգոսֆերա
ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Անցած շաբաթ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ քննարկել եմ ավելի շատ կին դեսպաններ ունենալու հարցը: Մեր 56 դեսպաններից միայն 11-ն է կին: Բայց հետաքրքիր էր նաև իմանալ, որ արդեն այսօր ԱԳՆ-ի բաժինների ղեկավարների մեծ մասը (մոտ 80 տոկոս) կանայք են, ինչը նշանակում է, որ հաջորդ տարիներին տրամաբանորեն հե՛նց նրանք էլ հավակնելու են դեսպանի կարգավիճակին: Եվ որպեսզի արդարության սկզբունքը հանկարծ չխախտվի և կանանց առաջխաղացման համար բացի իրենց մասնագիտական կարողություններից լինի նաև իրավական երաշխիք, նախարարին առաջարկել եմ օրենսդրորեն ամրագրել պարտադիր որոշ թվով կին դեսպան ունենալու պայմանը: Ուրախ եմ, որ նախարարի հետ այս հարցում 100 տոկոս համախոհ ենք: Օրենքի փոփոխության հետ կապված գործնական քայլերը կսկսվեն մյուս տարվա հունվարից»։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն