Հասունացել է պահը Սիրիայի հյուսիս կոնտինհենտ ուղարկելու հարցը լրջորեն քննարկելու համար. Դանիել Իոաննիսյան
Բլոգոսֆերա
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր, ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ես Սիրիա զորք ուղարկելուն դեմ եմ եղել։ Բայց այժմ հասունացել է պահը Սիրիայի հյուսիս կոնտինհենտ ուղարկելու հարցը լրջորեն քննարկելու համար։
Եթե մենք ծանրակշիռ պետություն դառնալու ճանապարհն ենք բռնել, ապա չենք կարող անմասն մնալ տարածաշրջանային պրոցեսներից։ Առավելևս, երբ պարզ է, թե կոնֆլիկտում ով է մեր դաշնակիցը, իսկ ով՝ հակառակորդը։
Ավելին ասեմ. Սա նաև լավ հնարավորություն է, որ մեր զինված ուժերի որոշ ստորաբաժանումներ ոչ մեր տարածքում մարտական գործողության փորձ ձեռք բերեն։
Այո, դա շատ թանկ է (բոլոր առումներով), այո, կան շատ ռիսկեր։ Դրա համար ասում եմ քննարկել, ծանրութեթև անել, և նոր, միգուցե, ուղարկել։
Հ.Գ. Եվ սրա տակ պարտադիր չի հասկանալ մի քանի հազարանոց զորք։ Դա կարա լինի, ասենք, ռազմական կոնսուլտանտների կամ որոշ ստորաբաժանումների մի փոքր քանակ»։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն