Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Բազմաթիվ հասցեներում այսօր լույս չի լինի Հուլիսի 28-ին և 29-ին լույս չի լինելու Հուլիսի 28-ին, 30-ին, 31-ին, օգոստոսի 4-ին գազ չի լինելու մի շարք հասցեներում 241 օր տիեզերքում․ NASA-ի և «Ռոսկոսմոսի» անձնակազմը վերադարձել է Երկիր Իրանն ու Օմանը քննարկում են Հորմուզի նեղուցով ևս մեկ միջանցք բացելու հարցը. Bloomberg ՀԱՊԿ-ի մասնակցությունը Ղարաբաղյան հակամարտությանը հնարավոր չէր. ՌԴ ԱԳՆ Ոչ ոք ինձ չի ասելու՝ մենք ինչ պետք է վաճառենք կամ չվաճառենք. Թրամփ Մենք կօգտագործենք Իրանի սառեցված միջոցները. Դոնալդ Թրամփ Ավո Ադամյանի նոր հեռուստանախագիծը շուտով՝ USArmenia հեռուստաալիքով (Լուսանկարներ) Մորը գրտնակով սպшնած 20-ամյա տղան կտեղափոխվի հոգեբուժարան Porsche-ն ևս 5000 աշխատատեղ կկրճատի 

Բյուջեն մսխելու հնաոճ արվեստը. Անի Սամսոնյան

Բլոգոսֆերա

ԱԺ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

ՀՀ Կառավարությունը բյուջեից տրամադրել է 48 միլիոն 900 հազար դրամ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումը արտաքին գովազդ դարձնելու և երկրով մեկ տարածելու համար:

«Ստացել ենք հանձնարարություն Կառավարությունից, որ Հայաստանում գտնենք մինիմալ քանակով արտաքին գովազդի վահանակներ, բանակցենք վահանակների տերերի հետ՝ դրանք տարբեր ընկերություններ են, որպեսզի կարողանանք Հայաստանը ծածկել այդ գովազդով, որ գրեթե յուրաքանչյուր քաղաքացի առնչվի դրա հետ»-ասել է «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը:

Այս գնման թե՛ նպատակի և թե՛ միջոցի հարցում ինձ համար գոյություն ունեն ֆունդամենտալ խութեր, որոնք անհանգստանալու տեղիք են տալիս:

Առաջինը՝ արտաքին գովազդի նպատակն է: Հասկանալի է, որ այս Կառավարության ծրագրի 80 տոկոսի իրագործելիության հույսը մարդկանց մտածելակերպի փոփոխությունն է: Համենայնդեպս այդպես ներկայացվեց ԱԺ-ում Կառավարության ծրագիրը քննարկելիս:

Երբ տեսա այդ գրառումը տարածող արտաքին գովազդի պաստառները, ակամա հիշեցի սովետական պրոպագանդիստական պաստառները՝

Родина-мать зовет!

Наши цели ясны, задачи определены, за работу, товарищи!

Ты записался добровольцем?

Пролетарии всех стран, соединяйтесь!

Իհարկե, սովետական քարոզչության այս մեթոդները աշխատում էին, որովհետև մարդկանց տեղեկատվության աղբյուրները խիստ սահմանափակ էին, գրաքննվող և նմանատիպ պաստառները իրենց ներշնչման գործառույթը հիանալի կատարում էին: Բայց դա էլ ի վերջո չփրկեց Սովետը:

Հիմա այդ պաստառները այլևս չեն աշխատում, որովհետև ցանկացած քարոզչական մեթոդի և միջոցի նկատմամբ մարդիկ ժամանակի ընթացքում ձեռք են բերում իմունիտետ և դառնում անտարբեր: Մենք կարող ենք հազար անգամ կարդալ «Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքն է» լոզունգը, բայց դա մեր վարքագծում փոփոխություններ չի առաջացնելու:

Երկրորդ խնդիրն այն է, որ այդ գործը հանձնարարվել է կատարել մեկին և այդ մեկը վարչապետի գրքի հրատարկիչն է: ՀՀ վարչապետի և «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանի միջև կապի մասին խոսելն ավելորդ է: Գործը հանձնարարվել է մի ընկերության առանց մրցույթի: Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ նոր Հայաստանում պետական գնումների ոլորտում ԽԾԲ մշակույթը դեռ կա և դա խնդիր է:

Ի դեպ Արագածոտնի մարզում բիզնեսի մրցունակությունից խոսելիս ՀՀ վարչապետը բացառեց խտրականությունը՝ հիմնված քաղաքական հայացքների վրա:

2019 թվականի բյուջեով, օրինակ մոտավորապես 40 մլն ՀՀ դրամ հատկացվում է հոսպիտալների և բուժկետերի բժշկական սարքավորումների պահպանման ծառայությունների համար: Կարևորագույն ծախս մեր բանակի համար:

Օրինակ մոտավորապես 13 մլն դրամ և 19 միլիոն դրամ համապատասխանաբար ծախսվում է հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց շուրջօրյա խնամքի ծառայությունների տրամադրման և մտավոր և ֆիզիկական սահմանափակումներ ունեցող անձանց սոցիալ-հոգեբանական վերականգման համար: Անհրաժեշտ ծախսեր պետության պոզիտիվ պարտականությունը կատարելու համար:

Եվ մոտավորապես 49 միլիոն լոզունգներ տարածելու համար, երբ տեղեկատվական միջոցների և հնարավորությունների մեր օրերում կարելի էր ավելի կրեատիվ և ոչ ծախսատար լուծումներ գտնել, այլ ոչ թե զբաղվել սովետական հնաոճ պրոպագանդայով:

Սա ինձ հիշեցնում է նաև Վարդավառին գորգերի 5 միլիոնանոց լվացքը, երբ հայկական գորգը և ավանդույթները անորակ պրոպագանդելու քողի տակ ինչ-որ անհայտ, նոր գրանցված ընկերություններ փող աշխատեցին:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԲազմաթիվ հասցեներում այսօր լույս չի լինիՀուլիսի 28-ին և 29-ին լույս չի լինելու Հուլիսի 28-ին, 30-ին, 31-ին, օգոստոսի 4-ին գազ չի լինելու մի շարք հասցեներում 241 օր տիեզերքում․ NASA-ի և «Ռոսկոսմոսի» անձնակազմը վերադարձել է Երկիր Իրանն ու Օմանը քննարկում են Հորմուզի նեղուցով ևս մեկ միջանցք բացելու հարցը. Bloomberg ՀԱՊԿ-ի մասնակցությունը Ղարաբաղյան հակամարտությանը հնարավոր չէր. ՌԴ ԱԳՆ Ոչ ոք ինձ չի ասելու՝ մենք ինչ պետք է վաճառենք կամ չվաճառենք. Թրամփ Մենք կօգտագործենք Իրանի սառեցված միջոցները. Դոնալդ Թրամփ Ավո Ադամյանի նոր հեռուստանախագիծը շուտով՝ USArmenia հեռուստաալիքով (Լուսանկարներ) Մորը գրտնակով սպшնած 20-ամյա տղան կտեղափոխվի հոգեբուժարան Porsche-ն ևս 5000 աշխատատեղ կկրճատի Ֆրանսիան հայտարարել է, որ աշխարհն այլևս լսում ԱՄՆ-ին Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը հանդիպել է Զելենսկու հետ և նրան 100%-անոց աջակցություն հայտնել Վրաստանը 618 հազար դոլարի եգիպտացորեն է արտահանել Հայաստան Խաչիկ Խաչատրյանը սփոփիչ գոտեմարտ կանցկացնի․ ըմբշամարտի Մ17 ԱԱ Որքան հանքային ջուր է Հայաստանն արտահանել Վրաստան. մանրամասներ Պետք է դադարել ամեն ինչի մեղքը ընդդիմության վրա բարդել. պատասխանատուն իշխանությունն է․ խուդոյան (տեսանյութ) Ավտոմեքենայի և հեծանիվի բախում՝ Կոտայքի մարզում Իրանն իրավունք չունի իրեն զոհ ներկայացնելու. Ուկրաինայի ԱԳՆ 41-ամյա տղամարդ է ձերբակալվել ապօրինի զենք պահելու կասկածանքով (տեսանյութ)Ոչնչացվել է հայկական ծագման վարդերի խոշոր խմբաքանակ. «Ռոսսելխոզնադզոր» Պեսկովը՝ Հայաստանի վարչապետի հետ Պուտինի զրույցի մասինԱղջի, բան էիր խոսք տվել հայերին, ի՞նչ եղավ (տեսանյութ) Պուտինը Փաշինյանին հայտնել է ԵԱՏՄ-ի հարցով հանրաքվեի շուտափույթ անցկացման անհրաժեշտության մասին. Կրեմլ Պուտինը կրկին ավելացնում է Ռուսաստանի բանակի թվաքանակը Կրիշտիանու Ռոնալդուն նոր դերում․ ֆուտբոլային աստղը կնկարահանվի սերիալումԿրեմլը հայտարարել է Պուտինի սպասվող կարևոր հեռախոսազրույցի մասինՊուտինը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները «ռեկորդային, բայց անարդյունավետ» ենՔաղաքագետը կանխատեսել է Իրանի հնարավոր պատասխանը Կասպից ծովում տեղի ունեցած հարձակմանըՆիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետՄոսկվայից կոչով դիմել են ԱՄՆ-ին ՌԴ-ն արժանապատվորեն է անցնում ներկայիս պատմական փուլը. Պուտին.Հայ գերիի փաստաբանը դիմել է Ալիևին (տեեսանյութ) Էլբրուսում հայտնաբերվել են զոհված լեռնագնացների մարմինները27 ժամ ջուր չի լինի. Հասցեներ Ոչ սթափ վարորդներ, առանց իրավունքի երթևեկողներ․ պարեկները խախտումների նոր վիճակագրություն են ներկայացրելՌուսաստանում հյուրանոցային շուկան թուլանում է․ փակվածների թիվն աճել էՂազախստանի էներգետիկայի նախարարությունը հայտարարել է՝ ԿՏԿ-ն վերսկսել է նավթի ընդունումն ու արտահանումըՎրաստանում սողանքից տներ են վնասվել, կառավարությունը աղետից տուժած 10 ընտանիքի կփոխհատուցի Հրդեհ՝ Երևանում․ Մուշավան թաղամասում հրշեջները ժամեր շարունակ պայքարում են կրակի դեմ«Ե՛վ ծիծաղելի է, և՛ տխուր». Զախարովան՝ Ճապոնիայում միջուկային զենքի քննարկման մասին Նվազել են հրազենի գործադրմամբ կատարված, ինչպես նաև առանձնապես ծանր և ծանր հանցագործությունները․ՆԳՆՖրանսիայի դեսպանին կանչել են Իրանի արտաքին գործերի նախարարություն Երևանի ավագանու կազմում փոփոխություններ են․ ԿԸՀ-ն մանդատներ է տրամադրել նոր անդամներինTWZ․ Ուկրաինան առաջին անգամ կիրառել է Ruta Block 1 թևավոր հրթիռները Ռուսաստանի դեմԶելենսկին մեկնաբանել է Իրանի հետ հարաբերությունների սրումը Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանի տնտեսությունը Եվրոպայում առաջինն է՝ գնողունակության համարժեքի ցուցանիշովՆեթանյահուն մտադիր է Թրամփի հետ քննարկել օրակարգում գտնվող բոլոր հարցերըԱլլա Պուգաչովան պատմել է ոտքի վնասվածքի և խուճապային նոպաների մասին Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը 2026 թվականի հուլիսի 20-26-ը
Ամենադիտված