Այն ինչ հիմա կատարվում է Սարի Քանիում, պարզապես կոտորած ու ցեղասպանություն է. ռազմագետ
Բլոգոսֆերա
Ռազմագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հյուսիսային Սիրիայի քրդական վարչակազմը շտապ օգնություն է խնդրել միջազգային հանրությունից:
«Բազմաթիվ քաղաքացիական անձինք, երեխաներ, կանայք և տարեցներ Ռաս ալ-Աին (Սարի Քանիա) քաղաքում գտնվում են շրջափակման մեջ, տասնյակ մարդիկ սպանվել են, հարյուրավոր մարդիկ վիրավորվել են», - ասվում է Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող վարչակազմի հայտարարության մեջ:
Քրդական Կարմիր մահիկից բժշկական խմբերը չեն կարող հասնել քաղաքացիական անձանց, թուրքական ռազմական ինքնաթիռները ավիահարվածներ են հասցնում բժշկական մեքենաներին:
Սիրիայի Դեմոկրատական խորհրդի (SDC) պաշտոնյաները, որոնք կառավարում են քրդերի կողմից վերահսկվող այս շրջանները, կոչ են անում հումանիտար միջանցք բացել, որպեսզի Սարի Քանիի շրջապատված խաղաղ բնակիչները կարողանան դուրս գալ: Ըստ SDC-ի այն ինչ հիմա կատարվում է այնտեղ պարզապես կոտորած ու ցեղասպանություն է:
«Մենք՝ Սիրիայի հյուսիսում և արևելքում գտնվող ինքնակառավարման խորհուրդը, կոչ ենք անում միջազգային հանրությանը, իրավապաշտպան կազմակերպություններին, Արաբական լիգային, Ռուսաստանի Դաշնությանը և կոալիցիոն գործընկերներին անհապաղ միջամտել՝ անվտանգ մարդասիրական միջանցք բացելու համար, որպեսզի տարահանվեն զոհվածները և վիրավոր քաղաքացիական անձինք»,- ասված է Սիրիայի Դեմոկրատական խորհրդի հայտարարության մեջ»:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն