Porsche-ն ևս 5000 աշխատատեղ կկրճատի Ֆրանսիան հայտարարել է, որ աշխարհն այլևս լսում ԱՄՆ-ին Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը հանդիպել է Զելենսկու հետ և նրան 100%-անոց աջակցություն հայտնել Վրաստանը 618 հազար դոլարի եգիպտացորեն է արտահանել Հայաստան Խաչիկ Խաչատրյանը սփոփիչ գոտեմարտ կանցկացնի․ ըմբշամարտի Մ17 ԱԱ Որքան հանքային ջուր է Հայաստանն արտահանել Վրաստան. մանրամասներ Պետք է դադարել ամեն ինչի մեղքը ընդդիմության վրա բարդել. պատասխանատուն իշխանությունն է․ խուդոյան (տեսանյութ) Ավտոմեքենայի և հեծանիվի բախում՝ Կոտայքի մարզում Իրանն իրավունք չունի իրեն զոհ ներկայացնելու. Ուկրաինայի ԱԳՆ 41-ամյա տղամարդ է ձերբակալվել ապօրինի զենք պահելու կասկածանքով (տեսանյութ) Ոչնչացվել է հայկական ծագման վարդերի խոշոր խմբաքանակ. «Ռոսսելխոզնադզոր» Աղջի, բան էիր խոսք տվել հայերին, ի՞նչ եղավ (տեսանյութ) 

Սահմանադրական դատարանի ճգնաժամը երկու մասշտաբ ունի. Մարիա Կարապետյան

Բլոգոսֆերա

Իշխող «Իմ քայլ» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Սահմանադրական դատարանի ճգնաժամը երկու մասշտաբ ունի։ Մեծ մասշտաբը այդ մարմնի արատավոր ծագումնաբանությունն է և լեգիտիմության բացակայությունը, որի հանգուցալուծումը կարող է լինել Սահմանադրության փոփոխությունը կամ այլ արմատական քայլ։

Փոքր մասշտաբը այդ արատի ընթացիկ դրսևորումներն են՝ կլինի դա անզսպվածության արդյունքում արատավոր անցյալը պաշտպանելու մղումով արված քաղաքական հայտարարություն, գործերի քննությանը մասնակցելու անհնարինության մասին լռություն, բացահայտվող քրեական գործերում ներգրավվածություն և այլն։ Պարզ է, որ կուսակցական առուծախի արդյունքում Սահմանադրական դատարանում հայտնված անձիք ամեն քայլափոխի պետք է ունենան իրենց անցյալի հետ բախում։

Մի թյուր կարծիք կա, թե Սահմանադրական դատարանի ճգնաժամը լուծելու ճանապարհին փոքր մասշտաբի առանձին հարցեր բարձրացնելը լեգիտիմություն է հաղորդում այդ անձանց։ Իրականում շատ ճգնաժամներ իրենց ամբողջական հանգուցալուծումը գտնում են ծայրաստիճան սրվելու արդյունքում, և այս փոքր մասշտաբի առանձին հարցերը ընդամենը նպաստում են այդ գործընթացին՝ սրում խնդիրը և արդարացնում արմատական լուծումը։

Մի՞թե երբ Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանը միջնորդություն էր ներկայացրել Սահմանադրական դատարանի երեք անդամների՝ գործերից մեկի քննությանը մասնակցության անհնարինության վերաբերյալ, նա որևէ կերպ լեգիտիմություն էր հաղորդել այդ անձանց։ Իհարկե ոչ։ Նույն կերպ Ազգային ժողովի դիմումը Հրայր Թովմասյանի կողմից էական կարգապահական խախում թույլ տալու վերաբերյալ որևէ կերպ լեգիտիմություն չի հաղորդել Սահմանադրական դատարանին։

Եթե նույնիսկ ինչ-որ ֆանտաստիկ սցենարով Ազգային ժողովը հայտարարություն ընդուներ, իբր թե Սահմանադրական դատարանը լեգիտիմ է, սա նույնպես չէր կարող լուծել նման խնդիր։ Բոլորս էլ գիտենք՝ լեգիտիմության միակ աղբյուրը որտեղ է։

Այնուամենայնիվ կցանկանայի անդրադառնալ Ազգային ժողովի դիմումին՝ այդ անձանց պատասխանին, որովհետև այն ողբերգության աստիճան զվարճալի է։

«Սահմանադրական դատարանը գտնում է, որ դիմումում առաջադրված հարցը ենթակա չէ Սահմանադրական դատարանին, և Ազգային ժողովն իրավասու չէ տվյալ հարցով դիմելու Սահմանադրական դատարան:», – ասվում է պատասխանում։ Ի՞նչ հիմավորումներ են ներկայացրել նրանք նման պնդում անելու համար։

Նրանք գտել են, որ քանի որ դիմումում օգտագործված են թե՛ «դատավոր», թե՛ «անդամ» եզրույթները որպես հոմանիշներ, դիմումը չի համապատասխանում գործող օրենքների բառապաշարին։ Փաստորեն նրանք ուրանում են նաև Հրայր Թովմասյանի Սահմանադրությունը, որտեղ հենց այդ նույն մոտեցումն է․ օգտագործված են թե՛ «անդամ», թե՛ «դատավոր» եզրույթները։ Նշեմ նաև, որ դիմումում հստակ արձանագրված էր, որ այդ խնդրին այս դիմումը չի անդրադառնում։

Հաջորդ «թերությունը», որ նրանք գտել են լեզվաբանական վարժությունների արդյունքում «առերևույթ» բառն է։ Ասում են, որ քանի որ դուք դիմել եք «առերևույթ էական կարգապահական խախտում կատարելու» հիմքով, այլ ոչ թե պարզապես «էական կարգապահական խախտում կատարելու» հիմքով, ուրեմն դիմումը չի համապատասխանում օրենքին։

Հաջորդ «հիմնավորումը» երևի թե հղացել է մեկը, ով նախորդ երկու հիմնավորումների հետ համաձայն չի եղել և առաջարկել է իր տարբերակը։ Ասում է՝ Ազգային ժողովը իրավասու կլիներ դիմել Սահմանադրական դատարան միայն այն պարագայում, եթե Սահմանադրական դատարանը արդեն իսկ որոշած լիներ դատավորի նկատմամբ կարգապահական տույժ կիրառել։ Իբր թե սա Սահմանադրական դատարանի անկախության երաշխիք է։ Պատկերացնո՞ւմ եք Ազգային ժողովի՝ Սահմանդրական դատարան դիմելու իրավունքի ինչպիսի սահմանափակում են երևակայում այս անձիք։ Սովորաբար Ազգային ժողովի Սահմանադրական դատարան դիմումը դեռ պետք է քննություն անցի և նոր որոշում կայացվի։ Բայց պազվո՜ւմ է՝ Ազգային ժողովը կարող է Սահմանադրական դատարան դիմել, եթե Սահմանադրական դատարանը արդեն իսկ նմանատիպ որոշումը կայացրել է։

Հաջորդ «հիմանավորումը» ևս հղացել է նախորդ հիմանվորումների հետ անհամաձայն մեկը, ըստ որի Ազգային ժողովը իհարկե կարող է դիմել, պարզապես ժամկետներն են խախտվել։ Երևի այս մեկը նախկինում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ հանդիսացած անձի միտքն է։ Սա այն երկշաբաթյա հեքիաթն է, որին դիմումի մեջ ի սկզբանե անդրադարձ կար՝ հիմնավորելով, որ երկշաբաթյա ժամկետը սկսում է հոսել, երբ էական կարգապահական խախտում համարվող արարքը ամբողջանում է, իսկ այդ պահը եղել է սեպտեմբերի 6-ը։

Ամենակարևորը, որ նրանք նաև գտել են, որ «Սահմանադրական դատարանը գործի քննության ներկա փուլում չի կարող ըստ էության անդրադառնալ, գնահատել դրանց արժանահավատությունը և Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանին վերագրելիությունը»։ Չի կարող անդրադառնալ գործի քննության ներկա՞ փուլում։ Ուրախալի է, որ այս անձիք շուտով այլևս հնարավորություն չեն ունենա անդրադառնալու որևէ հարցի»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Porsche-ն ևս 5000 աշխատատեղ կկրճատի Ֆրանսիան հայտարարել է, որ աշխարհն այլևս լսում ԱՄՆ-ին Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը հանդիպել է Զելենսկու հետ և նրան 100%-անոց աջակցություն հայտնել Վրաստանը 618 հազար դոլարի եգիպտացորեն է արտահանել Հայաստան Խաչիկ Խաչատրյանը սփոփիչ գոտեմարտ կանցկացնի․ ըմբշամարտի Մ17 ԱԱ Որքան հանքային ջուր է Հայաստանն արտահանել Վրաստան. մանրամասներ Պետք է դադարել ամեն ինչի մեղքը ընդդիմության վրա բարդել. պատասխանատուն իշխանությունն է․ խուդոյան (տեսանյութ) Ավտոմեքենայի և հեծանիվի բախում՝ Կոտայքի մարզում Իրանն իրավունք չունի իրեն զոհ ներկայացնելու. Ուկրաինայի ԱԳՆ 41-ամյա տղամարդ է ձերբակալվել ապօրինի զենք պահելու կասկածանքով (տեսանյութ)Ոչնչացվել է հայկական ծագման վարդերի խոշոր խմբաքանակ. «Ռոսսելխոզնադզոր» Պեսկովը՝ Հայաստանի վարչապետի հետ Պուտինի զրույցի մասինԱղջի, բան էիր խոսք տվել հայերին, ի՞նչ եղավ (տեսանյութ) Պուտինը Փաշինյանին հայտնել է ԵԱՏՄ-ի հարցով հանրաքվեի շուտափույթ անցկացման անհրաժեշտության մասին. Կրեմլ Պուտինը կրկին ավելացնում է Ռուսաստանի բանակի թվաքանակը Կրիշտիանու Ռոնալդուն նոր դերում․ ֆուտբոլային աստղը կնկարահանվի սերիալումԿրեմլը հայտարարել է Պուտինի սպասվող կարևոր հեռախոսազրույցի մասինՊուտինը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները «ռեկորդային, բայց անարդյունավետ» ենՔաղաքագետը կանխատեսել է Իրանի հնարավոր պատասխանը Կասպից ծովում տեղի ունեցած հարձակմանըՆիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետՄոսկվայից կոչով դիմել են ԱՄՆ-ին ՌԴ-ն արժանապատվորեն է անցնում ներկայիս պատմական փուլը. Պուտին.Հայ գերիի փաստաբանը դիմել է Ալիևին (տեեսանյութ) Էլբրուսում հայտնաբերվել են զոհված լեռնագնացների մարմինները27 ժամ ջուր չի լինի. Հասցեներ Ոչ սթափ վարորդներ, առանց իրավունքի երթևեկողներ․ պարեկները խախտումների նոր վիճակագրություն են ներկայացրելՌուսաստանում հյուրանոցային շուկան թուլանում է․ փակվածների թիվն աճել էՂազախստանի էներգետիկայի նախարարությունը հայտարարել է՝ ԿՏԿ-ն վերսկսել է նավթի ընդունումն ու արտահանումըՎրաստանում սողանքից տներ են վնասվել, կառավարությունը աղետից տուժած 10 ընտանիքի կփոխհատուցի Հրդեհ՝ Երևանում․ Մուշավան թաղամասում հրշեջները ժամեր շարունակ պայքարում են կրակի դեմ«Ե՛վ ծիծաղելի է, և՛ տխուր». Զախարովան՝ Ճապոնիայում միջուկային զենքի քննարկման մասին Նվազել են հրազենի գործադրմամբ կատարված, ինչպես նաև առանձնապես ծանր և ծանր հանցագործությունները․ՆԳՆՖրանսիայի դեսպանին կանչել են Իրանի արտաքին գործերի նախարարություն Երևանի ավագանու կազմում փոփոխություններ են․ ԿԸՀ-ն մանդատներ է տրամադրել նոր անդամներինTWZ․ Ուկրաինան առաջին անգամ կիրառել է Ruta Block 1 թևավոր հրթիռները Ռուսաստանի դեմԶելենսկին մեկնաբանել է Իրանի հետ հարաբերությունների սրումը Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանի տնտեսությունը Եվրոպայում առաջինն է՝ գնողունակության համարժեքի ցուցանիշովՆեթանյահուն մտադիր է Թրամփի հետ քննարկել օրակարգում գտնվող բոլոր հարցերըԱլլա Պուգաչովան պատմել է ոտքի վնասվածքի և խուճապային նոպաների մասին Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը 2026 թվականի հուլիսի 20-26-ըԻրանը սպառնում է վրեժ լուծել Ուկրաինայից.Սամվել Կարապետյանի հայցն՝ ընդդեմ ԿԿՀ-իՓարիզում տղամարդը դանակով հարձակվել է երեք կանանց վրաՔննարկվել են կանանց նկատմամբ և ընտանեկան բռնության դեպքերին համակարգված արձագանքի կատարելագործման հարցեր․ ՆԳՆ Reuters․ Թրամփին մեղադրել են նախընտրական խոստումները չկատարելու մեջԿիևի կողմից հուլիսի 15-24-ը իրականացված օդային հարվածների հետևանքով զոհվել է 86 խաղաղ բնակիչ․ ՌԴ ԱԳՆԳեղարքունիքում կնոջ հաղորդմամբ՝ ամուսինը պլաստմասե խողովակով հարվածել է իրենՌումինիան երկրից արտաքսում է Ռուսաստանի դեսպանատան աշխատակցիՄերցը կոչ է արել սահմանափակումներ կիրառել Բեռլինի հարձակումից հետոԶախարովան քննադատել է Սթարմերի հրաժեշտի այցը ԿիևՂրղզստանը զգալիորեն ավելացրել է ռուսական սուրճի ներմուծումըԼուկաշենկոն Ռուսաստանին առաջարկել է դառնալ տարածաշրջանային համագործակցության «թրենդ ստեղծողը»
Ամենադիտված