Հանդիպել ենք Ամուլսար տանող ճանապարհները փակած բնակիչների հետ․ Լենա Նազարյան
Բլոգոսֆերա
Ազգային ժողովի փոխնախագահ Լենա Նազարյանը, պատգամավորներ Մերի Գալստյանը, Մարիա Կարապետյանը, Վարազդատ Կարապետյանը և Միքայել Զոլյանը հանդիպել են դեպի Ամուլսար տանող ճանապարհները փակած Ջերմուկ, Գնդեվազ և Կեչուտ համայնքների մի խումբ բնակիչների հետ: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել ՀՀ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը:
«Քննարկել ենք ստեղծված իրավիճակը, Կառավարության կողմից իրականացված և ձեռնարկվող քայլերը, մտքեր ենք փոխանակել լուծման հնարավոր ուղղությունների վերաբերյալ, տեղեկացել ենք բնակիչների բարձրացրած հարցերի, խնդիրների և մտահոգությունների մասին, որոնք կքննարկենք գործադիրի մեր գործընկերների հետ: Հանդիպումները շարունակական են լինելու»,- գրել է Լենա Նազարյանը:


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը