Վերմիշյանը ներողություն է խնդրում հնդիկների, պակիստանցիների մասին անհաջող ձևակերպման համար
Բլոգոսֆերա
Կառավարության այսօրվա նիստում տիեզերական գործունեության համար հարկային արտոնություններ նախատեսելու վերաբերյալ քննարկման ժամանակ Քաղաքաշինության կոմիտեի ղեկավարը դրական գնահատեց այդ նախագիծը։
«Մենք պետք է հասկանանք՝ ում համար ենք էս երկիրը ուզում՝ հնդիկների՞, պակիստանցիների՞, թե՞ ինտելեկտուալ մարդկանց համար»,- ասաց Վահագն Վերմիշյանը։
«Պարո՛ն Վերմիշյան, կներեք, բայց կոռեկտ արտահայտություն չեք անում»,- նրան ընդմիջեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Կներեք… այսինքն՝ ցածր կրթական ցենզ ունեցող մարդկա՞նց, թե՞ ինտելեկտուալների համար»,- փորձեց իր ասելիքն ուղղել Վահագն Վերմիշյանը։
Վերմիշյանը ֆեյսբուքյան իր էջում պարզաբանում է տվել.
«Այսօր կառավարության նիստին հարկային արտոնությունների տրամադրման հարցի քննարկման ժամանակ իմ մեջբերումը տարընկալումների առիթ է դարձել, ուստի կուզենայի պարզաբանել, որ ասածս ամենևին չի նշանակում հակադրել հնդիկներին, պակիստանցիներին ինտելեկտուալ մարդկանց։ Ընդհակառակը, մեր բարեկամ ժողովուրդ՝ ազգությամբ հնդիկ, բազմաթիվ ընկերներ ունեմ, ընկերներ ունեմ նաև Պակիստանից, ովքեր գիտության զարգացման բնագավառում մեծ ներդրում ունեն: Համենայնդեպս ներողություն եմ խնդրում միտքս անհաջող ձևակերպելու, նաև դրա հետևանքով սխալ մեկնաբանությունների տեղիք տալու համար: Իրականում ողջունում եմ
հարկային արտոնություններ նախատեսելու վերաբերյալ այս նախագիծը: Նմանօրինակ ցանկացած նախաձեռնություն դրական եմ գնահատում, քանի որ Հայաստանը, լինելով տարածքով և բնակչությամբ փոքր երկիր, չունենալով մեծ ռեսուրսներ, ունի ինտելեկտուալ մեծ ներուժ: Մենք պետք է այնպիսի երկիր կառուցենք, որ մեր երկիր ցանկանան արտագաղթել բարձր կենսամակարդակ ունեցող երկրների քաղաքացիներ, բարձր որակավորում ունեցող մասնագետներն իրենց աշխատանքը գտնեն այստեղ: Կապ չունի ազգությունը, լինի դա հնդիկ, պակիստանցի, շվեդ թե ֆրանսիացի: Ապահովելով արտասահմանյան գիտական, ՏՏ ոլորտի առաջատար ընկերությունների ներհոսքը՝ անշուշտ մեծ առաջընթաց կարձանագրենք»,-գրել է նա։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն