Բազմակողմ դիվանագիտական հարթակներում իրեն լավ դրսևորած Մնացականյանից բան չի մնացել․ Սամվել Ֆարմանյան
Բլոգոսֆերա
Բազմակողմ դիվանագիտության հարթակներում նախկինում իրեն լավ դրսևորած Մնացականյանից գրեթե բան չի մնացել. Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել քաղաքական, հասարակական գործիչ Սամվել Ֆարմանյանը։
Գրառումը ներկայացնում ենք ստորև․
«BBC-ին տված հարցազրույցում նա հախուռն է, չգիտի ինչ ասի, որ ճիշտ լինի դրսում ու սխալ չընկալվի ներսում, անհամոզիչ է ու խճճված: Արդյունքում` անընդունելի սայթաքում մեր հիմնարար հարցերի շուրջ: Չեմ խոսում այն մասին, թե ինչպիսի արտգործնախարար է Մնացականյանը, որպես քաղաքական պաշտոնյա: Դա թող անեն «ատելության կուսակցության» առաջնորդները:
Բայց, հանուն արդարության, մի՞թե հեշտ է լինել Նիկոլ Փաշինյանի կառավարության արտաքին գործերի նախարարը: Իմ կարծիքով դա աշխարհում հնարավոր ամենադժվար բանն է. անգամ, եթե դու Թալեյրանն ես, Մետերնիխը կամ Գորչակովը: Այլ հարց է, թե ինչպե՞ս ու հանուն ինչի՞ իրեն հարգող դիվանագետը կարող էր ստանձնել այդ պատասխանատվությունը` շատ լավ իմանալով, որ Նիկոլ Փաշինյանն արտաքին հարցերում կատարելապես բոբիկ է, շփոթված, հախուռն, կամակոր ու ամենավատւ` ծույլիկ, որն անգամ չի ուզում սովորել»:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն