Ծիծաղելի կլիներ, եթե ողբերգական չլիներ. Լուսինե Հարոյանը՝ Նիկոլ Փաշինյանին
Բլոգոսֆերա
«Համահայկական Ազգային Համաձայնության» համանախագահ Լուսինե Հարոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Չինովնիկների աշխատավարձերի բարձրացման ու հսկայական պարգևավճարների Փաշինյանի արդարացումներից մեկն էլ այն է, որ իբր եթե նրանք ցածր աշխատավարձերով աշխատեն, կթողնեն կգնան մասնավոր սեկտոր:
Մառազմի աստիճանը նայեք. շատ կուզեի տեսնել, թե ո՞ր մասնավոր ընկերությունը աշխատանքի կընդուներ կոկորդիլոսագետ Գարիկին մարզպետի աշխատավարձով. համոզված եմ, որ որպես բանվոր էլ չէին ընդունի, կամ Արայիկ Հարությունյանին ո՞ր մասնավոր ընկերությունը ո՞ր մի հմտությունների համար 1,5 միլիոն աշխատավարձով ի՞նչ աշխատանք պիտի առաջարկեր, էլ չեմ ասում Արարատ Միրզոյանի ու Ալենь Սիմոնյանի մասին: Շատ կուզեի տեսնել էդ մասնավոր ընկերությանը, որ շնչակտուր կփախցներ այդ հրաշք կադրերին:
Նիկոլ Փաշինյան, ծիծաղելի կլիներ, եթե ողբերգական չլիներ»:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն