Ծեծի են ենթարկել ՔՊ-ական Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին Գիտե՞ք Հայաստանում և ադրբեջանում ձերբակալված ու պահվող քաղբանտարկյալների տարբերությունը որն ա. Ամալյան Այսուհետ քաղաքացին կարող է լիազորել այլ անձի՝ իր փոխարեն լրացնելու եկամուտների տարեկան հայտարարագիրը Վազգեն Մնացականյանը Բաքվում՝ ըմբշամարտի Մ-17 աշխարհի առաջնությանը առաջին հաղթանակն է տարել Ջրափրկարարները խափանված նավակը և քաղաքացուն մոտեցրել են ափ «Lexus»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի, բժիշկներն արձանագրել են վերջինիս մահը Բաքվում մեկնարկել է ըմբշամարտի Մ-17 աշխարհի առաջնությունը. Վազգեն Մնացականյանը հաղթանակ տարավ Ընդդիմությունը պետք է ունենա իր օրակարգը, բոցաշունչ ելույթների ու պաթոսի ժամանակն անցել է. Արփինե Հովհաննիսյան NBC. ԱՄՆ-ը միտումնավոր չի ոչնչացնում իրանական բոլոր հրթիռներն ու անօդաչու թռչող սարքերը՝ զինամթերք խնայելու համար Այսօր Ս. Մակաբայեցիների` Եղիազար քահանայի, Շամունայի և նրա յոթ որդիների հիշատակության օրն է «Ներքին համերաշխությունն այլընտրանք չունի, տնտեսությունը չպետք է բաժանել «ռուսամետի» ու «արևմտամետի»»․Գագիկ Ծառուկյան Քննարկվել են արդյունաբերության ոլորտում հայ-ղազախական միջպետական փոխգործակցության ընդլայնման հարցեր 

«Ասում եք՝ նախարարների ու փոխնախարարների աշխատավարձերը կրկնապատկվել է հա՞»

Բլոգոսֆերա

Համազգային թատրոնի նախկին փոխտնօրեն Մանուկ Նիգոյանը գրում է․

«Ասում եք՝ նախարարների ու փոխնախարարների աշխատավարձերը կրկնապատկվել է հա՞: Ասում եք՝ վարչապետի գաղտնի որոշմամբ հա՞: Ասում եք՝ բա մեր հարկե՞րը, բա այդ անփորձնե՞րը, բա ժողովու՞րդը, բա թոշակնե՞րը․․․
Ես ուրիշ բան եմ ուզում ասել․

Տղերք, բա բարոյականությու՞նը, տղերք: Ախր, տղերք, իմ արդարամիտ ընկերներ, իմ պայքարող ընկերներ, հեղափոխության խորհրդանիշ ընկերներ, հակակոռուպցիոն պայքարի, հավասարության, ժողովրդավարության առաջամարտիկ ընկերներ, բա ձեզնից մեկը տանը մի հայելի չունե՞ր, նստեր հայելու առաջ ու ինքն իրենց հարցներ` արժանի է այդ աշխատավարձին, թե՞ ոչ: Կամ էդ ինչ աշխատավարձի բարձրացում ա, որ համ ժողովրդի հաշվին ա, համ ժողովրդից թաքուն: Ախր էդ ի՞նչ փոխվեց, որ երկու տարի առաջ մենք հայհոյում էինք ժողովրդի հաշվին աշխատավարձ ստացող ու հանուն ժողովրդի ոչինչ չանող պետական պաշտոնյաներին, իսկ ընդամենը երկու տարի հետո դուք զբաղեցնելով էդ պաշտոնները թույլ եք տալիս, որ ձեր աշխատավարձերը կրկնապատկվեն ու կրկնապատկվեն ժողովրդից գաղտնի: Սպասեք, սպասեք, թույլ տվեք գուշակել, դուք իհարկե կասեք՝ Մենք կաշառք չենք վերցնում, մենք չենք թալանում, դրա համար մեր աշխատավարձերը բարձրացրել են: Իսկ նախկինները գողանում էին: Տտղերք, այո՛, ես մեղք չեմ վերցնի ինձ վրա ու չեմ կոծկի ճշմարտությունը, նախկիններն այո՜, գողանում էին, կաշառք էին վերցնում, ատկատ էին տալիս, դուք այո՛, խոստացել եք նման բաներով չզբաղվել, ու այ էդ խոստաման դիմաց ժողովուրդը Ձեզ մանդատ ա տվել, այսինքն էդ խոստման վարձը դուք արդեն ստացել եք, դա վստահությունն ա, ու Ձեր նշանակումն ա, չնայած նրան, որ այդ նշանակումը որոշներիդ աշխատանքային կենսագրության մեջ առաջին տողն ա: Ու հիմա Ձեր օրինականապաշտությունը ժողովրդի վրա նորից վաճառելը եկեք խոստովանենք՝ ազնիվ չէ, համենայնդեպս էդպիսի պայմանավորվածություն չի եղել: Գիտեմ, գիտեմ, կասեք անօրինական ոչինչ չկա մեր աշխատավարձերի բարձրացման մեջ, բայց տղերք, անօրինականություն կա, որովհետև սահմանված գործակցով բարձրացման դեպքում Ձեր աշխատավարձը այս պահի բարձրացվածի կեսի չափ էր բարձրանալու, բայց դա էլ մի կողմ, բա օրենքի ոգի՞ն, չէ որ դուք պայքարել եք ոչ թե օրենքի տառի, այլ դրան զուգահեռ նաև օրենքի ոգու գերակայության համար, և էդ ոգին իմ ու ձեր բարոյականությունն ա իմ ու ձեր առաջ, ժողովրդի առաջ:

Պարոնայք, հիմա դուք ստանում եք ուսուցիչներից 7, գիտաշխատողներից 10, գրադարանավարներից 14 անգամ ավել աշխատավարձ: Այո, չէ որ Ձեր արած գործն ավելի կարևոր է, և եթե էս բոլոր ասածներիս դուք ունեք արդարացի պատասխան ու ես սրիկա հակահեղափոխական եմ, ով փորձում ա մանիպուլիացնել հասարակությանը, ապա ևս մեկ անգամ հիշեք՝ Ձեր աշխատավարձերը բարձրացվել է գաղտնի, օրենքով սահմանվածից ավելի, և դուք արդեն ստացել եք Ձեր կրկնապատկված աշխատավարձը, կուսությունը պատահաբար կորցրած նախկին օրիորդի պես այն թաքցրել եք նույնիսկ Ձեր ծնողներից ու ընկերներից, և ինձ մնում է միայն հուսալ, որ դուք կմտածեք այս ամենի մասին, քնելուց առաջ, գոնե տասը րոպե: Եվ ինձ մնում է նաև հուսալ, որ այսքանից հետո, դուք արդարության, հայրենիքի, պետության, ժողովրդի ու էլի նման վեհ արժեքների մասին կխոսեք գոնե ցածրաձայն, ցածրաձայն ու վախեցած, բացահայտվելու վտանգն ամեն վայրկյան սրտում պահած գողի շուրթերից դուրս եկող օրինկանություն, արդարություն և ազնվություն բառերի պես»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ծեծի են ենթարկել ՔՊ-ական Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ ԿոնջորյանինԻրանի դեմ գործողության ընթացքում վիրավորված ամերիկացի զինծառայողների թիվը հասել է 624-իԳիտե՞ք Հայաստանում և ադրբեջանում ձերբակալված ու պահվող քաղբանտարկյալների տարբերությունը որն ա. ԱմալյանԱյսուհետ քաղաքացին կարող է լիազորել այլ անձի՝ իր փոխարեն լրացնելու եկամուտների տարեկան հայտարարագիրըHurriyet. Թուրքիան հինգ F-16 կուղարկի Էստոնիա՝ ՆԱՏՕ-ի առաքելությանը մասնակցելու համարՎազգեն Մնացականյանը Բաքվում՝ ըմբշամարտի Մ-17 աշխարհի առաջնությանը առաջին հաղթանակն է տարելՋրափրկարարները խափանված նավակը և քաղաքացուն մոտեցրել են ափ «Lexus»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի, բժիշկներն արձանագրել են վերջինիս մահըԿիմ Չեն Ընի քույրը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեայի միջուկային կարգավիճակը անշրջելի էԲաքվում մեկնարկել է ըմբշամարտի Մ-17 աշխարհի առաջնությունը. Վազգեն Մնացականյանը հաղթանակ տարավԸնդդիմությունը պետք է ունենա իր օրակարգը, բոցաշունչ ելույթների ու պաթոսի ժամանակն անցել է. Արփինե ՀովհաննիսյանNBC. ԱՄՆ-ը միտումնավոր չի ոչնչացնում իրանական բոլոր հրթիռներն ու անօդաչու թռչող սարքերը՝ զինամթերք խնայելու համարԹրամփը հերքել է այն տեղեկությունները, որ ԱՄՆ-ը չունի զինամթերք Իրանի հետ պատերազմի համարԱյսօր Ս. Մակաբայեցիների` Եղիազար քահանայի, Շամունայի և նրա յոթ որդիների հիշատակության օրն է «Ներքին համերաշխությունն այլընտրանք չունի, տնտեսությունը չպետք է բաժանել «ռուսամետի» ու «արևմտամետի»»․Գագիկ ԾառուկյանՔննարկվել են արդյունաբերության ոլորտում հայ-ղազախական միջպետական փոխգործակցության ընդլայնման հարցերԱլ-Շարաա. Սիրիան և Ռուսաստանը շարունակում են քննարկել ռազմաբազաների ճակատագիրը46-ամյա տղամարդը ձերբակալվել է 30-ամյա կնոջ նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողության կասկածանքովԻրանի խորհրդարանի անդամ Ազիզին սպառնացել է Ուկրաինային վրեժ լուծել նավի վրա հարձակման համարԵրևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձը մեղադրվում է դատական ակտը չկատարելու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար (տեսանյութ)Ինչպես դիմել ԱՄՆ ներգաղթային վիզայի համար․ դեսպանությունը քայլեր է հրապարակելՈւրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է միջազգային զբոսաշրջային շուկայում Հայաստանի՝ որպես գրավիչ զբոսաշրջային ուղղության դիրքավորման հաջողություններըՔանի դեռ հայերն ադրբեջանական բանտերում միայնակ են կռիվ տալիս, խաղաղությունը բացառված է․ ԱբրահամյանՏարադրամի փոխարժեքը Հանրապետության փոխանակման կետերում հուլիսի 27-ի դրությամբՎանաձորի որոշ հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինենՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՆԳՆ-ն ողբերգական վթարի մանրամասներ է հայտնումՕդի ջերմաստիճանը հուլիսի 27-ի ցերեկը կնվազի Լույս չի լինի. հասցեներԳերմանիայում 1 եվրոյով վաճառում են XIX դարի գործարան Բրազիլիան հետ է կանչել իր դեսպանին Արգենտինայից Ավստրալիայում ծրագրում են վերականգնել նացիստական Գերմանիայի առաջնորդներից մեկի «Մերսեդես»-ը Ռուսաստանի դեսպանին կանչել են Ռումինիայի արտաքին գործերի նախարարություն Reuters. ԱՄՆ-ն ու Ուկրաինան քննարկել են օդային հրադադարի առաջարկը ԱՄՆ-ում կայանք են ստեղծել՝ դրոնների պարսի դեմ պայքարելու համար Իրանի գերագույն առաջնորդը նշել է ԱՄՆ-ի հետ պատերազմի դադարեցման պայմանը Նոր մանրամասներ Արարատի մարզում 3 մարդու կյանք խլած ողբերգական վթարի մասին ԱՄՆ-ը մշակում է ԴՆԹ թեստ՝ կենսաբանական զենքը դաշտային պայմաններում նույնականացնելու համար Երուսաղեմի Հայոց Պատրիարքությունը կոչ է արել Իսրայելին ճանաչել Հայոց ցեղասպանությունը Լավրովը և Արաղչին քննարկել են Կիևի կողմից իրանական նավի վրա հարձակման հետ կապված իրավիճակը Կամո Ունանյանը՝ Աշխարհի չեմպիոն «Ռեալ»-ը նոր տրանսֆեր է համաձայնեցրել. Ջեյքոբս Ռուսական ԶՈւ-ն վերահսկողության տակ է վերցրել Դոնեցկի Շևչենկո բնակավայրը. ՌԴ ՊՆ Չինաստանի գիտնականները լուծել են հարյուրամյա մաթեմատիկական խնդիրները Հայաստանը դարձավ վրացական լոլիկի գլխավոր ներմուծողը Դավիթ Խուդաթյանն այցելել է «Թեհրան - հյուսիս» ճանապարհի կառավարման կենտրոն Իրանի ԱԳ նախարար. Զելենսկին Իսրայելի ցուցումով է հարձակվել մեր նավի վրա, սա անպատասխան չի մնա Պուտին․ Ռուսաստանը պատերազմ չի սկսել Ճապոնացի երկու ֆուտբոլիստ տեղափոխվել է ԱՊԼ. պաշտոնական Ի՞նչ գումարի չափով է Հայաստանը բանջարեղեն մատակարարել Վրաստանի շուկա
Ամենադիտված