«Այս բանաձևի ընդունումը պատմական քայլ է և հարգանքի տուրք` Ցեղասպանության մեկուկես միլիոն հայ նահատակների հիշատակին»
Բլոգոսֆերա
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը քիչ առաջ քվեարկեց Հայոց ցեղասպանության հիշատակման և ճանաչման մասին 296 բանաձևի ընդունման օգտին:
Այս բանաձևի ընդունումը պատմական քայլ է և հարգանքի տուրք` Ցեղասպանության մեկուկես միլիոն հայ նահատակների հիշատակին: Այն հստակ ուղերձ է քաղաքակիրթ աշխարհին, որ նման ոճրագործությունները չեն կարող հանդուրժվել:
Ամերիկայի Միացյալ Նահանգները, վերահաստատելով մարդու իրավունքների պաշտպանության և համամարդկային արժեքների նկատմամբ իր հավատարմությունը և առաջատար դերը, կարևոր ներդրում կատարեց` ուղղված մարդկության դեմ նոր հանցագործությունների, նոր ցեղասպանությունների կանխարգելմանը:
Շնորհակալություն եմ հայտնում Ներկայացուցիչների պալատի կողմից հայ ժողովրդի հանդեպ բարեկամության դրսևորման և ժխտողականության դեմ պայքարում արժեքավոր ջանքերի համար»։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն