Երեւանի քաղաքապետարանի շենքից այսօր ծուխ է բարձրացել. ճաշարանի աշխատակիցները ջեռոցի վրա յուղ են այրել
Բլոգոսֆերա
Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը իր ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Քաղաքապետարանի գլխավոր մասնաշենքի տարածքում, մոտավորապես, ճաշարանի հատվածում մոտ մեկ ժամ առաջ ծուխ է նկատվել։
Ժամանել է ԱԻՆ համապատասխան ծառայությունը, խնդիրը վերացված է։ Միջադեպը չի ազդել քաղաքապետարանի բնականոն աշխատանքի վրա, ընդհատումներ կամ առավելեւս, տարհանում չի եղել, ներկայումս էլ քաղաքապետարանն աշխատում է սովորական ռեժիմով»։
Նշենք, որ ըստ տեղեկությունների, ճաշարանի աշխատակիցները ջեռոցի վրա յուղ են այրել։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն