Քաղաքացին պետք է կարողանա գնել, ասենք, «DUXOV» պետհամարանիշ. Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
Բլոգոսֆերա
ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան էջում նոր օրենքների և զինվորների մայրերի հետ երեկվա զրույցի մասին է խոսել: Նա հայտնել է՝ գնացել է երեկ տեղի ունեցածի հետքերով, հիշեցրել՝ զոհված զինծառայողների ծնողները վստահություն չունեին իրենց որդիների մահվան հանգամանքը քննողների հանդեպ:
«Ակնհայտ է, որ թեման մեծ է, ու դա բոլորիս ցավն է, երեկվա զրույցի հետքերով գնալով՝ ես զրուցեցի քննչական կոմիտեի ներկայացուցիչների հետ: Քննչական մարմնի բոլոր այն ներկայացուցիչները, որոնց հետ կապված թեկուզ փոքր կասկած կամ մտահոգություն կա, այդ բոլոր անձինք փոխարինվելու են»,- տեղեկացրեց նա:
Սիմոնյանը նաև տեղեկացրել է, որ պատրաստվում է հանդես գալ մի շարք օրենսդրական նախաձեռնություններով:
Օրինակ՝ պետհամարանիշներին վերաբերող օրենսդրական նախաձեռնությամբ Սիմոնյանն առաջարկում է, որ քաղաքացին կարողանա գնել պետհամարանիշ՝ իր ցանկացած նիշերով կամ բառերով, ասենք՝ գրված լինի «DUXOV», անհրաժեշտ գումարը գնա պետբյուջե:
Մանրամասն՝ տեսանյութում


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն