Հերթականը՝ երկար ու խիստ սպասված լուրերի շարքից. Շիրակի մարզպետ
Բլոգոսֆերա
Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Հերթականը՝ երկար ու խիստ սպասված լուրերի շարքից՝
ՀՀ վարչապետի հանձնարարականի համաձայն ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից մշակվել է Գյումրի քաղաքի անբավարար տեխնիկական վիճակում գտնվող Անտառավան 3-րդ թաղամաս N26, Իսահակյանի փողոց N9, Ղուկասյան փողոց N29 շենքերի բնակիչների բնակարանային պայմանների բարելավման և Տիգրան Մեծ պողոտա N5 շենքի թվով 3 մուտքերի ուժեղացման-վերականգման աշխատանքների կանանոնակարգման կառավարության որոշման նախագիծ, որի հետ կապված տեղեկատվության հավաքագրման վրա էլ այժմ ակտիվորեն աշխատում են Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության բաժինը և մյուս շահագրգիռ կառույցները:
Ամեն ինչ անելու ենք, որ այդ խիստ վթարային շենքերի բնակիչների համար օր շուտ լուծվի անվտանգ կեցության ապահովման հրատապ խնդիրը»:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն