Այսքան ատելության ու բացասական էներգիայի մեջ մարդիկ են ցնորվում, ուր մնաց դյուրազգաց կենդանիները. Արթուր Ղազինյան
Բլոգոսֆերա
«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«10 տարեկանից շուն եմ պահում, մանկուց սիրել եմ, շատ:
Սա Միչին է, ճապոնացի, ցեղատեսակը Ակիտա Ինու, շատերին ծանոթ է <Հատիկո> գեղարվեստական ֆիլմից: Ասում են, ամենահավատարիմ կենդանին է, Ճապոնիայում կա նրա արձանը:
Մեզ մոտ շներից հաճախ պահանջում են խելամտություն, խոհեմություն, բարություն, սակայն մի կարևոր բան պետք է հասկանանք. շանը ինչ որ տանք, այն էլ կվերադարձնի: Ընդունում է բացասական էներգիան և դառնում է ագրեսիվ:
Մենք այդ բացասական էներգիան չենք զգում, կամ զգում ենք, բայց այդպես ցայտուն չի արտացոլվում մեր կենսակերպի վրա: Շները դա զգում են անմիջապես, դրա համար Հայաստանում շները, որպես կանոն, շատ ագրեսիվ են, իսկ ահա եվրոպայում նրանք շատ հանգիստ են ու բարի:
Ասածս ինչ է, մի ատեք ու չարացեք շների նկատմամբ, մի ցավացրեք նրանց, իսկ եթե ագրեսիվ են ու վտանգավոր, ապա պատճառը պետք է փնտրել մեր մեջ: Այսքան ատելության ու բացական էներգիայի մեջ մարդիկ են ցնորվում, ուր մնաց դյուրազգաց կենդանիները»:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն