Թող այստեղ էլ ես լինեմ մեղավոր, այդպես հարմար է. Արծրուն Հովհաննիսյան
Բլոգոսֆերա
ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Արա Մխիթարյանի «կոմայից դուրս գալու» հարցի մեջ որոշ լրատվականների կոնկրետ հարց էր հետաքրքրում. Թե արդյո՞ք նա ի վիճակի է ցուցմունք տալ։ Ահա Թե ինչու են իրենք ազգականների ու բժիշկների զգացմունքների հետ խաղում։ Բոլորին անխտիր նույն բանն եմ ասել։ Հիմա էլ նույնը կրկնում եմ այստեղ։
Արան որոշ կենդանության նշաններ է ցույց տվել, բայց նրա վիճակը շարունակում է մնալ ծանր, շատ ծանր, գիտակցություն չունի։
Հ.Գ. Թող այստեղ էլ ես լինեմ մեղավոր, այդպես հարմար է։ Բառախաղեր արեք, Ձեզ միշտ արդարացրեք...»:
Ավելի վաղ մամուլում տեղեկություն էր տարածվել, թե սեպտեմբերի 17-ի երեկոյան Վայոց ձորի մարզում ծեծի ենթարկված փոխգնդապետ Արա ՄԽիթարյանը կոմայից դուրս է եկել:
Արծրուն Հովհաննիսյանը ԼՈՒՐԵՐ.com-ին հայտնեց, որ Արա ՄԽիթարյանը շարունակում է մնալ կոմայի մեջ, սակայն կենդանության որոշակի նշաններ է ցույց տվել:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն