«Հեղափոխականները» փորձում են իրենց առաջավոր ներկայացնել․ կարծիք՝ «ՀուԶանք ուԶանգ» ներկայացման մասին
Բլոգոսֆերա
Կատարվածը գաղափարական, նաև մշակութաբանական հենք ու ինքնություն որոնելու փորձ էր։ Այս մասին գրում է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը՝ անդրադառնալով անդրադառնալով Հանրապետության հրապարակի մետրոյի մոտ իրականացված «ՀուԶանք ուԶանգ» ներկայացմանը։
«Լավ, փորձենք ի մի բերել երեկվա կատարվածը։
Այն, որ գործող իշխանության կողմնակիցներն ահավար առաջադեմ, կրթված ու պոստ-պոստմոդեռն մարդիկ են, սուտ կլինի, ինչպես նաև այն, որ հակառակ կողմում հավաքվածները չարոխներով ու չուխաներով ավանդապահներ են, նույնպես սուտ կլինի։
Աղջիկների ինքնադրսևորման ձևի ու ոճի մեջ ինչ-որ ահավոր բան չկար (կարևոր չի հաջողված էր, թե ոչ), ոչ էլ կոնտր քոչարին է տգիտության նշան։
Խնդիրն այդ ամենի կոնտեքստ է։ Կոնտեքստը շատ պարզ է. «հեղափոխականները» փորձում են իրենց առաջավոր ներկայացնել, բայց ԱԺ-ում հանգրված իրենց քաղաքական էլիտան հաստատ կրթված ու հասունացած մարդկանց տպավորություն չի թողնում (մեղմ ասած) համենայն դեպս քայլական դմբլդոխ պատգամավորների հատուկենտ ելույթները նման տպավորություն չեն թողնում։
Հակառակ կողմն էլ քաղաքական ու գաղափարական կոնտր առաջարկ ևս չի կարողանում առաջարկել, ինչը հասկանալի լիներ շփոթված հանրության համար։
Կատարվածը, երկու կողմից էլ, գաղափարական, ու նաև մշակութաբանական հենք ու ինքնություն որոնելու փորձ էր։
Բուն կոնֆլիկտը կարևոր չէր, ամեն ինչ կոնտեքսի մեջ է պետք դիտարկել»,-նշել է նա։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն