Գերմանիայում 1 եվրոյով վաճառում են XIX դարի գործարան Բրազիլիան հետ է կանչել իր դեսպանին Արգենտինայից Ավստրալիայում ծրագրում են վերականգնել նացիստական Գերմանիայի առաջնորդներից մեկի «Մերսեդես»-ը Ռուսաստանի դեսպանին կանչել են Ռումինիայի արտաքին գործերի նախարարություն Reuters. ԱՄՆ-ն ու Ուկրաինան քննարկել են օդային հրադադարի առաջարկը ԱՄՆ-ում կայանք են ստեղծել՝ դրոնների պարսի դեմ պայքարելու համար Իրանի գերագույն առաջնորդը նշել է ԱՄՆ-ի հետ պատերազմի դադարեցման պայմանը Նոր մանրամասներ Արարատի մարզում 3 մարդու կյանք խլած ողբերգական վթարի մասին ԱՄՆ-ը մշակում է ԴՆԹ թեստ՝ կենսաբանական զենքը դաշտային պայմաններում նույնականացնելու համար Երուսաղեմի Հայոց Պատրիարքությունը կոչ է արել Իսրայելին ճանաչել Հայոց ցեղասպանությունը Լավրովը և Արաղչին քննարկել են Կիևի կողմից իրանական նավի վրա հարձակման հետ կապված իրավիճակը Կամո Ունանյանը՝ Աշխարհի չեմպիոն 

Դե բռնվեք․ դադարեցնում եմ մասնագիտական գործունեությունս․ Մարինա Խաչատրյան

Բլոգոսֆերա

Երևանի ավագանու նախկին անդամ, «Առողջ հանրություն» ՀԿ նախագահ Մարինա Խաչատրյանը գրել է․

«ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Սիրելի՛ գործընկերներ, բուժառուներ, լրագրողներ, հայրենակիցներ,

Այսօր լրանում է իմ 38-ամյակը, որից 15 տարին նվիրել եմ մարդկային կյանքերի փրկության գործին։ Լինելով Հիպոկրատի երդմանը հավատարիմ` սիրել ու բարձր եմ գնահատել իմ ուսուցիչներին, յուրաքանչյուր պահի պատրաստ եմ եղել իմ գիտելիքով ու ունակություններով ծառայել մեր հանրության առողջական վիճակի բարելավմանը։

Իմ մասնագիտությունը կարգելով թիվ մեկը իմ կյանքում` վերջին տարիներին ակտիվ գործունեություն եմ ծավալել նաև մեր երկրի հասարակական-քաղաքական ոլորտում։ Բոլոր քաղաքական գործընթացները գնահատելով բժշկի աչքով` մեր երկրին կենդանություն վերադարձնելու համար պայքարել եմ այնպես, ինչպես մարդկային յուրաքանչյուր կյանքի համար եմ պայքարում։

Ցավով եմ փաստում, որ մեր հայրենիքն այսօր ծանր հիվանդ է, գտնվում է զավթիչների ձեռքում և ես, որպես Հիպոկրատի երդվյալ, պարտավոր եմ իմ կյանքն ու առողջությունը նվիրել Հայաստանի «առողջության» պաշտպանության գործին։

Որոշ մարդկանց համար անցանկալի իմ հասարակական-քաղաքական ակտիվությունը պատճառ է հանդիսացել նրանց կողմից քաղաքական հետապնդումների համար (և՛ նախորդ, և՛ ներկա ռեժիմների օրոք)։ Իմ անունը պարբերաբար կապվել է իմ ղեկավարների հետ, որտեղ էլ որ ես աշխատելիս լինեի (վերջին երեք տարվա ընթացքում փոխել եմ երեք աշխատատեղ), ինչն անընդունելի է ինձ համար։

Այսօր, իմ 38-ամյա հոբելյանի օրը, ես հայտարարում եմ, որ ժամանակավորապես դադարեցնում եմ իմ բժշկական գործունեությունը` հասարակական-քաղաքական ավելի ակտիվ պայքար մղելու համար։

Շնորհակալություն եմ հայտնում իմ բոլոր գործընկերներին` պրոֆեսիոնալիզմի, անձնվեր աշխատանքի, մեր սուրբ գործին իրենց նվիրվածության և ջերմ ընկերական հարաբերությունների համար։ Դուք անկրկնելի եք։ Ես բոլորիդ ի սրտե սիրում եմ։

Ներողություն եմ խնդրում իմ բոլոր բուժառուներից, որ ժամանակավորապես չեմ կարող իրենց ցուցաբերել մասնագիտական օգնություն։

Բոլոր այն մարդկանց, ովքեր մտահոգված են իմ ապրուստի միջոցով, հիշեցնում եմ, թե ով է իմ եղբայրը և որտեղ է նա գտնվում։ Համոզված եղեք, որ ես ապահով ձեռքերում եմ։

Հասունացել է պահը, որ ես ժամանակս ու կյանքս նվիրեմ Հայաստան աշխարհի պաշտպանության գործին։

Հայրենիքի ոչ մի դավաճան այլևս ներում չի ունենալու։
Հայրենիքի դեմ դավեր նյութող յուրաքանչյուր ոք պատասխան է տալու հայ ազգի ու հայկական օրենքների առաջ։

Դե բռնվեք …

Հ.Գ. Այսօր աշխատանքից ազատման վերաբերյալ դիմում եմ ներկայացրել «Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտի տնօրենին»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Գերմանիայում 1 եվրոյով վաճառում են XIX դարի գործարան Բրազիլիան հետ է կանչել իր դեսպանին Արգենտինայից Ավստրալիայում ծրագրում են վերականգնել նացիստական Գերմանիայի առաջնորդներից մեկի «Մերսեդես»-ը Ռուսաստանի դեսպանին կանչել են Ռումինիայի արտաքին գործերի նախարարություն Reuters. ԱՄՆ-ն ու Ուկրաինան քննարկել են օդային հրադադարի առաջարկը ԱՄՆ-ում կայանք են ստեղծել՝ դրոնների պարսի դեմ պայքարելու համար Իրանի գերագույն առաջնորդը նշել է ԱՄՆ-ի հետ պատերազմի դադարեցման պայմանը Նոր մանրամասներ Արարատի մարզում 3 մարդու կյանք խլած ողբերգական վթարի մասին ԱՄՆ-ը մշակում է ԴՆԹ թեստ՝ կենսաբանական զենքը դաշտային պայմաններում նույնականացնելու համար Երուսաղեմի Հայոց Պատրիարքությունը կոչ է արել Իսրայելին ճանաչել Հայոց ցեղասպանությունը Լավրովը և Արաղչին քննարկել են Կիևի կողմից իրանական նավի վրա հարձակման հետ կապված իրավիճակը Կամո Ունանյանը՝ Աշխարհի չեմպիոն «Ռեալ»-ը նոր տրանսֆեր է համաձայնեցրել. Ջեյքոբս Ռուսական ԶՈւ-ն վերահսկողության տակ է վերցրել Դոնեցկի Շևչենկո բնակավայրը. ՌԴ ՊՆ Չինաստանի գիտնականները լուծել են հարյուրամյա մաթեմատիկական խնդիրները Հայաստանը դարձավ վրացական լոլիկի գլխավոր ներմուծողը Դավիթ Խուդաթյանն այցելել է «Թեհրան - հյուսիս» ճանապարհի կառավարման կենտրոն Իրանի ԱԳ նախարար. Զելենսկին Իսրայելի ցուցումով է հարձակվել մեր նավի վրա, սա անպատասխան չի մնա Պուտին․ Ռուսաստանը պատերազմ չի սկսել Ճապոնացի երկու ֆուտբոլիստ տեղափոխվել է ԱՊԼ. պաշտոնական Ի՞նչ գումարի չափով է Հայաստանը բանջարեղեն մատակարարել Վրաստանի շուկա Կենցաղային վեճից հետո բնակարանում լուսաձայնային ատրճանակից կրակոցներ են հնչել Վրաստանից արտահանվող դեղձի գլխավոր գնորդներից մեկը Հայաստանն է «Հատուկ ռազմական գործողության հերոսները պատմություն են կերտում». Պուտին Նոր հարվածներ են հասցրել Ուկրաինային. ՌԴ ՊՆ Արարատի մարզում բախվել է 3 մեքենա. կա 3 զոհ, 2 վիրավոր Ապացուցել ենք՝ մեր դրոնները խոցում են նույնիսկ Մոսկվայից հեռու գտնվող թիրախները. Զելենսկի Վեհափառը վստահություն է հայտնել՝ հայրենիքից ստացած տպավորությունները նոր ներշնչանքի աղբյուր կդառնան ուխտավորների համար Ռուսաստանը հարված է հասցրել թուրքական նավին Կրեմլը «վաղաժամ» է համարում օդային դադարի մասին հաղորդագրությունները Արամ Մելիքյանին վրաերթի են ենթարկել ու փորձել փախուստի դիմել (տեսանյութ) «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն պետք է թիմի ավագի թևկապը վստահի Ջուդ Բելինգեմին. Պետի Հայաստանը Ռուսաստանից յուղազերծ չոր կաթի ներմուծողների թոփ-3-ում է Առեղծվածային դեպք Երևանում․ լոգարանում հայտնաբերվել է երիտասարդի մարմինը՝ կախված վիճակում Ռուսաստանը երկակիություն է տեսնում Թրամփի՝ Ուկրաինայի վերաբերյալ դիրքորոշման մեջ. Պեսկով Ֆուտզալի ԱԱ-2028. Հայաստանի հավաքականի խաղերի ժամանակացույցը Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում Ովքեր են Հայաստանի ծանրամարտի աղջիկների երիտասարդական առաջնության չեմպիոնները Բախվել են երկու ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից Ռումինիան հայտնել է օդային տարածքում երրորդ անօդաչուի խոցման մասին Թեհրանը դադարեցրել է պատասխան հարվածները՝ ԱՄՆ-ի գործողությունների կասեցումից հետո Բեռլինում վրաերթի մանրամասներ են ի հայտ եկել Արաքս գետի վրա հնարավոր է երկրորդ կամուրջը կառուցվի Իրանը հայտնել է բանակին նորագույն անօդաչու սարքերի մատակարարման մասին Իրանը հարվածների ընթացքում ոչնչացրել է ԱՄՆ-ի 11 ինքնաթիռ և ուղղաթիռ Թեհրան-Երևան չվերթը չեղարկվել է, ևս 9 չվերթ՝ հետաձգվել Իրանը պաշտոնապես դադարեցրել է տարածաշրջանում ռազմական գործողությունները. բանակի ներկայացուցիչ Վաղը ես կմեկնեմ Վաշինգտոն՝ Թրամփի հրավերով. Նեթանյահու 25 տարի անց Եվրամիությունը կվերանա. Օրբան Հայաստանի մի մասում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Ամենադիտված