«Հայկական տիեզերք» գորգն ԱՄՆ-ում վաճառվել է 30 հազար դոլարով
Բլոգոսֆերա
Կալիֆոռնիայում «Հայկական տիեզերք» անվանումով գորգը վաճառվել է 30,000 ԱՄՆ դոլարով: Այս մասին հայտնում է ԵՊԲՀ մամուլի խոսնակ Շուշան Դանիելյանը:
«Հայրենիքի պաշտպան» վերականգնողական կենտրոնի նախաձեռնությամբ Զինվորի տան հերոսները գործել են գեղեցիկ հայկական գորգ, որն անվանվել է «Հայկական տիեզերք»։ Գորգի գործման աշխատանքներին են միացել Տիգրան Մանսուրյանը, Ջիվան Գասպարյանը, ջազ երաժիշտ Մալխասը, «Ավրորա»-ի մրցանակակիր Թոմ Քաթինան, վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նրա տիկին Աննա Հակոբյանը և այլք։
Վաճառքից գոյացած ամբողջ հասույթն ուղղվելու է Զինվորի տան Հերոսների սրճարանի և ուսումնական կենտրոնի կառուցմանը։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն