Անհամբերությամբ սպասում եմ վաղը երեկոյան կայանալիք Jamiroquai խմբի համերգին. Աննա Հակոբյան
Բլոգոսֆերա
ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.
«Անհամբերությամբ սպասում եմ վաղը երեկոյան կայանալիք Jamiroquai խմբի համերգին։ Վստահ եմ, որ Silk note festival-ը ոչ միայն հաջողելու է այլև աննախադեպ արդյունքներ է գրանցելու։ Առանձնակի հպարտ եմ, որ համաշխարհային հնչեղություն ունեցող համերգների շքերթի նախաձեռնողներից է ‹‹Իմ քայլը›› հիմնադրամը։ Այս փառատոնը ոչ միայն նպաստելու է Հայաստանում մշակութային տուրիզմի զարգացմանը, այլև համերգների ողջ հասույթն ուղղվելու է մարզերում մշակութային օջախների արդիականացմանն ու զարգացմանը։
Դուք էլ միացեք այս յուրահատուկ փառատոնին և վայելեք երևանյան նոյեմբերը համաշխարհային երաժիշտների կատարումների ուղեկցությամբ»:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն