Ռուանդացի ֆուտբոլիստը երկարաձգել է պայմանագիրը «Փյունիկ»-ի հետ
Սպորտ
Ռուանդացի պաշտպան Սալոմոն Նիրիսարիկեն կշարունակի մրցելույթները «Փյունիկի» կազմում: Ֆուտբոլիստը երկարաձգել է պայմանագիրն ակումբի հետ: Այս մասին հայտնում է հայկական ակումբի պաշտոնական կայքը:
26-ամյա պաշտպանն այս մրցաշրջանում է միացել «Փյունիկին»: «Փյունիկի» կազմում Նիրիսարիկեն Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում անցկացրել է 8 խաղ՝ դառնալով 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ:
Նիրիսարիկեն հանդիսանում է նաև Ռուանդայի ազգային հավաքականի ֆուտբոլիստ, որի կազմում անցկացրել է 17 խաղ:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան