Ապշած եմ, որ նման գիտելիքներով մարդը նախարար է աշխատում. Էդմոն Մարուքյանը՝ Արսեն Թորոսյանի մասին
Քաղաքական
Հայաստանում առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգը ևս 6 տոկոս բեռ է աշխատող մարդկանց վրա։ Դա չարդարացված նախաձեռնություն է, լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
«Առողջապահության նախարարն ուզում է երևալ որպես ամենաշատ ռեֆորմներն առաջարկած նախարար, բայց դա չի նշանակում, որ ամեն առաջարկ լավ և ընդունելի առաջարկ է։
Ինչ վերաբերում է նախարարի գրածին, որ «ընդդիմություն է ուզում», ասեմ, որ ընդդիմությունը նախագծեր դակող ուժ չէ։ Նա շատ խորը թյուրըմբռնում ունի ընդդիմության վերաբերյալ։ Ես ապշած եմ, որ նման գիտելիքներով մարդը նախարար է աշխատում», - ասաց Էդմոն Մարուքյանը:
Հիշեցնենք, որ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր․
«Պարզվում է ընդդիմադիր խմբակցություններից մեկն էլ է դեմ առողջության համապարփակ ապահովագրությանը։
Ավելին, պարզվում է կա՛մ իրենք են տրվել երեկ նշածս մանիպուլյացիաներին, կա՛մ էլ հենց իրենք են մանիպուլացնում։
Ու այլ կարևոր բան ամբողջ համակարգի մեջ, քան հարկատեսակի ներդրումն է, չեն տեսնում։ Ուրախ եմ, որ դեմ եք, դրանով շատ հստակ հաղորդագրություն եք տալիս ձեր ընտրողներին, որ չեք ուզում Հայաստանում կայացած առողջապահություն ունենալու, որի ծառայություններից օգտվելը աղետալի բեռ չի լինի նրա քաղաքացիների վրա։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն