Գարշելի տեսարան՝ Երևանի կենտրոնում գտնվող N 5 մանկապարտեզում (տեսանյութ)
Տեսանյութեր«Անբարեկարգ սանհանգույց, նախնադարյան զուգարանակոնք, կիսաքանդ պատեր», - ներկայացված անմխիթար պայմանները նկարագրում են Երևանի կենտրոնում՝ Սախարովի 11 հասցեում գտնվող թիվ 5 մանկապարտեզը, որը պատկերող տեսանյութը ԼՈՒՐԵՐ․com-ը ներկայացնում է ստորև։
Մանկապարտեզից, սակայն, պնդում են՝ վիճակն այնքան էլ անմխիթար չէ, որքան մարդիկ են բողոքում:
ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում մանկապարտեզի տնօրեն Աննա Ղազարյանը ասաց, որ հարցն իրենց ուշադրության կենտրոնում է, փորձում են վերանորոգման աշխատանքներ սկսել, արդեն իսկ մանկապարտեզի մյուս սանհանգույցները վերանորոգել են, սակայն հերթը դեռ այս մեկին չի հասել:
Տեսանյութը մեզ ուղարկած անհայտ քաղաքացին, սակայն, տեսանյութին կից ուղարկած նամակում հայտնում էր, որ երեխաներն այս մանկապարտեզում անմարդկային պայմաններում են ժամանակն անցկացնում: Մանկապարտեզն իրականացնում է 2-6 տարեկան երեխաների դաստիարակություն, և այդ տարիքում երեխաները բախվում են նման հակասանիտարական խնդիրների:
Ստորև ներկայացնում ենք տեսանյութը․


















































Ամենադիտված
Ընտանիք․ Անահիտ Կիրակոսյանի նախկին ամուսինը նոր լուսանկար է հրապարակել (Լուսանկար)