Դեկտեմբերի 2-ին մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանելով այդ կապակցությամբ ԶԼՄ-ներում հայտնված հրապարակումների մասին հարցին՝ նախարարը նշեց, որ Արմավիրի հայ համայնքը հաղորդագրություն է տարածել այն մասին, որ հուշատախտակն ապամոնտաժվել է վերանորոգման աշխատանքների անցկացման համար:
Զոհրաբ Մնացականյանի գնահատականով՝ տվյալ պահին այդ ամենը տարօրինակ պատմություն է թվում, եւ մեկնաբանելու համար ավելի ամբողջական տեղեկություն է պետք: Հայկական կողմն աշխատում է այդ տեղեկությունը ստանալու ուղղությամբ՝ հավելեց նախարարը: Միեւնույն ժամանակ, նա նշեց, որ հուշատախտակը տեղադրված էր հայկական եկեղեցու տարածքում: «Իսկ պետությունն ու եկեղեցին առանձնացված են: Զգուշություն եմ ցուցաբերում մեկնաբանություններում: Չէի ցանկանա, որպեսզի այդ հարցը կրոնական փոքրամասնությունների իրավունքի համատեքստում զարգացում ստանար»,- եզրափակեց ՀՀ ԱԳՆ ղեկավարը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն