ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի պաշտոնները քաղաքական չեն դառնա
Քաղաքական
ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի պաշտոնները քաղաքական չեն դառնա։ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի այսօրվա նիստում Ազգային անվտանգության ծառայության տնօրենի և ոստիկանապետի պաշտոնները քաղաքական դարձնելու նախագիծը բացասական եզրակացություն ստացավ։
Նշենք, որ համապատասխան առաջարկով հանդես էր եկել ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը։
«Իմ քայլը» խմբակցությունն ավելի վաղ դրական էր գնահատել այս փոփոխությունները, սակայն փաթեթը սեպտեմբերից սկսած երկրորդ ընթերցմամբ չէր ընդունվում։ Վլադիմիր Վարդանյանը նաև նշեց՝ իրավիճակը ոստիկանության ու ԱԱԾ համակարգերում կխաթարվեր, եթե նշված պաշտոնների նշանակման չափորոշիչները փոխվեին, իսկ նրանց տեղակալների նշանակման հարցում փոփոխություններ չլինեին։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն