Արարատի մարզպետն աշխատավարձի 100 %-ի չափով պարգևատրել է իր խորհրդականներին, օգնականներին, վարչության պետերին. Tert.am
Հասարակություն
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի նոյեմբերի 11-ի կարգադրությամբ Արարատի մարզպետարանի 14 աշխատակիցներ պարգևատրվել են՝ 13-ն աշխատավարձի 100 տոկոսի, 1-ը 50 տոկոսի չափով: Այս մասին հայտնում է Tert.am-ը:
2019 թվականի նոյեմբեր ամսվա ընթացքում հատուկ առաջադրանքները և աշխատանքային պարտականությունները բարեխիղճ կատարելու համար պարգևատրվել են մարզպետի խորհրդականները, օգնականները, մարզպետի տեղակալի օգնականը, մարզպետարանի վարչության պետերը և ներքին աուդիտի բաժնի պետն ու աշխատակիցները:
Աշխատակիցները պարգևատրվել են աշխատավարձի ֆոնդի տնտեսված միջոցների հաշվին:
Առավել մանրամասն՝ ստորև ներկայացված աղյուսակում:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն