«Հայ ավետարանի հավատքի քրիստոնեաներ» եկեղեցուց գողացել են սինթեզատորն ու դրա կարգավորիչը (տեսանյութ)
ՏեսանյութերՀոկտեմբերի 31-ին ոստիկանության Ստեփանավանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ գողացել են Ստեփանավանի «Հայ ավետարանի հավատքի քրիստոնեաներ» եկեղեցու դահլիճում դրված սինթեզատորն ու դրա կարգավորիչը։ Նախնական հաշվարկով՝ պատճառվել էր մոտ 900․000 դրամի վնաս։
Դեպքի առթիվ Ստեփանավանի քննչական բաժնում քրեական գործ հարուցվեց։ Նախաքննության ընթացքում Ստեփանավանի ոստիկանները ձեռնարկեցին օպերատիվ-հետախուզական մի շարք միջոցառումներ, որոնք դեպքից մեկ ամիս անց արդյունք տվին։
Գողությունը կատարելու կասկածանքով ոստիկանության Ստեփանավանի բաժին բերման ենթարկվեցին 17, 19 և 20-ամյա երիտասարդներ՝ երեքն էլ Ստեփանավանի բնակիչ։ Նրանք ոստիկանությունից ներկայացվեցին դեպքի նախաքննությունը վարող մարմնին՝ հարցաքննության։ Երիտասարդներին մեղադրանք է առաջադրվել։
Հետագա միջոցառումներով իրավապահները հայտնաբերեցին նաև գողացված սինթեզատորը։ Այն առգրավվել է։
Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ