Ուկրաինայում կատուն խեղդամահ է արել 9-ամսական երեխայի
Այլ
Ուկրաինայի Վինիցայի շրջանում կատուն խեղդել է 9-ամսական աղջկա: Ինչպես հաղորդում է՝ ՌԻԱ Նովոստին՝ այս մասին հաղորդել է տեղի ոստիկանության բաժանմունքը:
Նոյեմբերի 30-ին մայրը մանկասայլակի մեջ քնած երեխային թողել է տան բակում և զբաղվել տան գործերով: Վերադառնալով կինը տեսել է երեխայի կողքին պառկած կատվին:
Դատաբժշկական փորձաքննությունը ցույց է տվել, որ երեխան մահացել է խեղդամահության արդյունքում, մարմնի վրա այլ վնասվածքներ չեն հայտնաբերվել: Երեխայի ծնողների հետ աշխատում են հոգեբաններ:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն