Մեսսին 6-րդ անգամ արժանացավ «Ոսկե գնդակ»-ին (լուսանկարներ)
Սպորտ
Արգենտինայի հավաքականի և «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին 6-րդ անգամ արժանացավ «Ոսկե գնդակ»-ին:
Երկրորդ տեղում Նիդերլանդների ազգային ընտրանու «Լիվերպուլ»-ի պաշտպան Վիրջիլ վան Դայկը է, եռյակը եզրափակում է Պորտուգալիայի ընտրանու և Թուրինի «Յուվենտուս»-ի հարձակվող Ռոնալդուն:
Մինչ այս Մեսսին այս մրցանակին արժանացել էր նաև 2009, 2010, 2011, 2012, 2015 թթ-ին:
«Լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ» մրցանակին արժանացավ «Յուվենտուս»-ի պաշտպան Մատեյս դե Լիգտը:
Լև Յաշինի անվան լավագույն դարպասապահի մրցանակը տրվեց Բրազիլիայի հավաքականի և «Լիվերպուլ»-ի խաղացող Ալիսոն Բեքերին:
Կանանց ֆուտբոլում լավագույնը ճանաչվեց ԱՄՆ հավաքականից Մեգան Ռապինոն:
Լուսանկարները` Daily Mail-ից


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)