Լիոնել Մեսիին տուգանել են Միգրանտներ տեղափոխող նավակ է խորտակվել․ կան զոհեր 2027 թվականին Նորվեգիան Ուկրաինային մոտ 9,2 մլրդ դոլարի օգնություն կտրամադրի Ժավելի սպիրտից մինչև կոնֆետանման դեղեր ու վիշնևսկու քսուկ... մեկ ակնթարթ և երեխաները հայտվում են թունաբանության բաժանմունքում Զոհի կերպարը երբեք իմը չէ․ Մարտուն Գրիգորյանը՝ կալանավայրից Լարված իրավիճակ՝ Մասիս խոշորացված համայնքի Հովտաշատ գյուղում. ի՞նչ է կատարվում ՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածել 36 տարի անց ստիպված ենք անկախությունն ամրագրող հռչակագիրը պաշտպանել ղեկավարությունից․ ադրբեջանագետ փոթորիկը շրջել է օդանավակայանի ինքնաթիռները. Իտալիա Զինծառայող Էդգար Գևորգյանին սպանած անձը ձերբակալվել է. Ի՞նչ է հայտնի Բանակում առնվազն մեկ ամիս է՝ միմյանց հաջորդող ողբերգական միջադեպեր են գրանցվում․ Աբրահամյան Առեղծվածային մահվան դեպք՝ Երևանում․ շենքի բակում հայտնաբերվել է ՌԴ քաղաքացու մարմին 

«168 ժամ». Պարգեւատրել է ինքն իրեն

Հայկական Մամուլ

«168 ժամ» թերթը գրում է. «Այս օրերին, երբ շատերի, այդ թվում՝ իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի, նրա թիմակիցների եւ մարզպետի «կանտովկան դզելուց» հրաժարված վարսավիրի միջեւ տեղի ունեցած ծեծկռտուքը (որը հաստատել էր նաեւ վարսավիրի հայրը), եւ հասարակության տարբեր խմբերում քննարկվում է նրա պաշտոնանկության հարցը, վերջինս հանգստից վերադարձել է աշխատանքի եւ հենց նույն օրն ինքն իրեն 1 միլիոն դրամ պարգեւատրում է դուրս գրել։ Ի դեպ, նույն կարգադրության մեջ մարզպետը շռայլորեն 100 տոկոսանոց պրեմիայով նաեւ բաջանաղին՝ փոխմարզպետ Արտավազդ Նազարեթյանին է ներառել։

Հաջորդ օրը, ասում են, մարզպետը վերանայել է իր որոշումը, երբ նկատել է, որ կոլեկտիվում չափից ավելի շատ է իր պաշտոնանկության շուրջ բամբասանքներ տարածվում, փորձել է բյուջեի հաշվին սիրաշահել որոշ աշխատակիցների։ Իր մոտ է կանչել աշխատակազմի փաստացի ղեկավարը դարձած իր մտերմուհի Լիլիթ Միրզախանյանին եւ հրահանգել է, որ ողջ աշխատակազմին, բացի իրեն դատի տված երկու անձանցից, 100 տոկոսանոց պարգեւավճարներ փոխանցել։ 

Փորձեցինք մարզպետի սույն կարգադրության հիմքերը պարզել, սակայն դրա մասին պաշտոնական տեղեկատվություն չհայտնաբերեցինք մարզպետարանի պաշտոնական կայքի կարգադրությունների բաժնում կամ հրամաններում։ Ստացվում է՝ մարզպետը բյուջեի հաշվին անձնակազմին սիրաշահելու որոշումը փորձել է թաքցնել ցանկում չներառված անցանկալի դեմքերից, եւ ամենակարեւորը՝ հանրությունից, որին Նոր Հայաստանում հեղափոխականների չկոռումպացված, թափանցիկ կառավարման խոստումներ էին տալիս ու ստիպում անվերապահորեն իրենց հավատալ։

Ի դեպ, մարզպետի համար երկու անցանկալի եւ պարգեւատրումների «անարժան» հերոսներն այն «սեւերն» են, որոնք հանդգնել են դատի տալ մարզպետին։ Մարզպետարանի առողջապահության բաժնի պետ Հայկ Բադալյանն ու Սոցապահովության բաժնի պետ Նունե Մարտիկյանը, հիշեցնենք, հեղափոխական մարզպետի դեմ դատական հայցերով ընդվզումները սկսել են մարզի բժշկական կենտրոնների (ԲԿ) ղեկավարների թափուր հաստիքների համար անցկացված սկանդալային մրցույթից հետո, որի աղաղակող խախտումների մասին մամուլը հրապարակել է բազմաթիվ անգամներ։

Հիշեցնենք, նշված անձինք բարձր արդյունքներով մասնակցել էին Վեդու եւ Արտաշատի ԲԿ-ների ղեկավարների թափուր հաստիքների համար անցկացված մրցույթին, եւ փաստացի հաղթելու շանսերով հանդերձ՝ նրանց երկուսին էլ թույլ չէր տրվել հաստատվել այդ պաշտոններում՝ զուտ այն պատճառով, որ մարզպետ Գարիկ Սարգսյանն այդ պաշտոնանկություններն ու նշանակումները հատուկ սցենարով էր իրականացրել, որպեսզի կանխավ իր միջնորդավորած անձանց նշանակի ղեկավար պաշտոններում, ինչպես որ պայմանավորվածությունը եղել է։

Ավելի վաղ, հիշեցնենք, մեր հրապարակման մեջ գրել էինք՝ մարզպետի հարկադրանքով մարզային երեք ԲԿ-ների ղեկավարներն ազատվել էին իրենց պաշտոններից, եւ այս կամայական որոշումներն ավելի քան 10 տարբեր հայցերով այսօր վիճարկվում են վարչական եւ մարզային դատարաններում։

Փորձեցինք այս եւ պարգեւավճարի մասին հարցադրումների պատասխանները ստանալ անձամբ մարզպետ Գարիկ Սարգսյանից, սակայն նա, ինչպես միշտ, խուսափեց ուղիղ պատասխանել 168.am-ի հարցերին։

Հիշեցնենք ՝ ամիսներ առաջ բողոքի մեծ ալիք բարձրացրեց նույն մարզպետի կարգադրությունը՝ իրեն 104,5 %-ով պարգեւատրելու մասին։ Աշխատավարձի 100%-ը գերազանցող պարգեւատրումը՝ սեփական անձի եւ իրեն հաճո 14 ենթակաների համար, իշխանության շարքերում նույնիսկ տարաձայնությունների պատճառ դարձավ։ Բյուջեի հաշվին սեփական անձի ինքնագնահատման 104.5 %-անոց պարգեւատրումն առաջինը հենց Տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանն անօրինական որոշում որակեց. «Մարզպետն իրավունք չուներ իր գրչով կարգադրություն ստորագրել եւ ինքն իրեն իր աշխատավարձի 100 տոկոսը գերազանցող պարգեւավճար սահմանել»,- Գարիկ Սարգսյանի ինքնապարգեւատրման մասին ասել էր նախարարը։ Իշխանական «Իմ քայլից» ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանն էլ, իր հերթին՝ ասել էր՝ «Մարզպետներն ավելի համեստ պետք է գտնվեին իրենց պարգեւավճար տալու առումով»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Լիոնել Մեսիին տուգանել են Միգրանտներ տեղափոխող նավակ է խորտակվել․ կան զոհեր 2027 թվականին Նորվեգիան Ուկրաինային մոտ 9,2 մլրդ դոլարի օգնություն կտրամադրի Ժավելի սպիրտից մինչև կոնֆետանման դեղեր ու վիշնևսկու քսուկ... մեկ ակնթարթ և երեխաները հայտվում են թունաբանության բաժանմունքում Զոհի կերպարը երբեք իմը չէ․ Մարտուն Գրիգորյանը՝ կալանավայրից Լարված իրավիճակ՝ Մասիս խոշորացված համայնքի Հովտաշատ գյուղում. ի՞նչ է կատարվում ՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածել36 տարի անց ստիպված ենք անկախությունն ամրագրող հռչակագիրը պաշտպանել ղեկավարությունից․ ադրբեջանագետ փոթորիկը շրջել է օդանավակայանի ինքնաթիռները. ԻտալիաԶինծառայող Էդգար Գևորգյանին սպանած անձը ձերբակալվել է. Ի՞նչ է հայտնի Բանակում առնվազն մեկ ամիս է՝ միմյանց հաջորդող ողբերգական միջադեպեր են գրանցվում․ Աբրահամյան Առեղծվածային մահվան դեպք՝ Երևանում․ շենքի բակում հայտնաբերվել է ՌԴ քաղաքացու մարմին Ծանրամարտի պատանիների ու մինչև 15 տարեկանների ԵԱ մրցումային 4-րդ օրը Հայաստանն ունի 2 մասնակից Ինգա Մանուչարյանը կշարունակի խաղալ Հունաստանում Արտակարգ դեպք Տավուշի մարզում. Ի՞նչ է կատարվելՏոկաևն ասել է, թե երբ հայտնի կդառնա Ղազախստանի նոր նախագահի անունըՈւկրաինայի պաշտոնանկ արված պաշտպանության նախարարը Զելենսկիին կոչ է արել պատասխանել նրա շրջապատում կոռուպցիայի մասին հարցերին Ի՞նչ է կատարվում «Զվարթնոցում»․ 3 չվերթ չեղարկվել է, ևս 12-ը՝ հետաձգվում Մահացել է Կայա Կալլասի հայրը Պուտինը հայտարարություն է արելՄեր պարտքն է այս մարտահրավերները հաղթահարելը և օգոստոսի 23-ին տեր կանգնելը. Անդրանիկ Թևանյան Իրանում մահապատժի են ենթարկել մի տղամարդու, որին մեղադրել էին հունվարյան անկարգությունների ժամանակ ԱՄՆ-ի և Իսրայելի շահերից բխող դիվերսիաների մեջ Բռնցքամարտիկին գտել են մահացած. ՄանրամասներԼավրով․ «ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի երկրները փորձում են նախապես «լվանալ» իրենց պատասխանատվությունը» Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ օգոստոսի 23-ինՕգոստոսի 24-30 շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները կշահեն Նևադայում խոշոր անտառային հրդեհ է բռնկվել․ իշխանություններն արտակարգ դրություն են հայտարարել Դանիացի ժամկետային զինծառայողներին առաջին անգամ ուղարկել են Գրենլանդիա՝ օպերատիվ ծառայության համար Նորվեգիայում ավիադիսպետչերների գործադուլը կաթվածահար է արել ավիահաղորդակցությունը. 147 չվերթ չեղարկվել է Բանակում մահացած զինծառայողը Երևանից էր, 22 տարեկան․ մանրամասներ. 24news Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական մի շարք ապրանքների նկատմամբ Պատերազմը կարող է ավարտվել մինչև 2027-ի ամառվա վերջ․ Զելենսկի Շղթայական ավտովթար Երևանում․ բախվել են շտապօգնության մեքենան և 3 ավտոմեքենա․ կան վիրավորներ ՊՆ-ն հաստատեց. Ո՞վ է մահացած զինծառայողըԾառուկյանի հաջորդ մրցակիցը խոսել է իր առավելությունների և հայ մարտիկի վտանգավորության մասին ԱՄՆ-ի դատարանը չեղարկել է 75 երկրի քաղաքացիներին ներգաղթային վիզաների տրամադրման արգելքը Տոլբաչիկ հրաբխի մոտ արգելափակվել է 149 մարդԽոշոր հրդեհ Սանկտ Պետերբուրգի լոգիստիկ կենտրոնում Գագաիկ Ծառուկյանը ուղերձ է հղել բանտից Փրկարար ծառայությունը զգուշացնում էԵրկար ժամանակ ջուր չի լինելու Ողբերգական դեպք՝ Ստեփանավանում. ՄանրամասներՎանաձորում երկար ժամանակ գազ չի լինելու. Հասցեները հայտնի ենՀերթական ողբերգական դեպքը` բանակում. կրկին զոհ ունենք. Makaryannews Ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել Թայվանում Իրանի ԱԳ նախարարը և Պակիստանի բանակի հրամանատարը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցը Ozon-ի պահեստի տարածքից ավելի քան 300 աշխատակից է տարհանվել. Ի՞նչ է կատարվելՈրտե՞ղ են հայտնվել Ռուսաստանի շուկայից դուրս մնացած հայկական ծաղիկները Խոշոր ավտովթար Շիրակի մարզում․ կա զոհ և 4 վիրավորՇոգը սասանում է Ալպերը․ Մոնբլանի զանգվածում սպասվում է ռեկորդային՝ 450 քարաթափում
Ամենադիտված