Արսեն Թորոսյանը մասնակցում է ԳԱՎԻ դաշինքի խորհրդի հերթական նիստին
Հասարակություն
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը աշխատանքային այցով գտնվում է Նյու-Դելիում: Նախարարը մասնակցում է ԳԱՎԻ դաշինքի խորհրդի հերթական նիստին` որպես խորհրդի անդամ:
Ինչպես հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից, ԳԱՎԻ միջազգային դաշինքը միավորում է զարգացող երկրներին և դոնոր կազմակերպություններին` իմունիզացիայի մակարդակի բարձրացման և մարդկանց կառավարելի վարակիչ հիվանդություններից պաշտպանելու նպատակով:
Միջազգային դաշինքը երկրներին, այդ թվում նաև Հայաստանի Հանրապետությանը ցուցաբերում է ինչպես ֆինանսական, այնպես էլ մեթոդաբանական օգնություն` աջակցելով իմունոկանխարգելման ծրագրերի համակարգման և կատարելագործման մեխանիզմների միջազգային, տարածաշրջանային և ազգային մակարդակներում մշակմանը:
Հանդիպման հիմքում ԳԱՎԻ դոնոր երկրների ջանքերն են` ուղղված պատվաստանյութերով ապահովմանը, այդ թվում` արտակարգ իրավիճակներում պատվաստանյութերի պաշարների տրամադրման տեսանկյունից:
Քննարկումները կնպաստեն առողջապահության բնագավառում առավել արդյունավետ և փոխշահավետ համագործակցություն ունենալուն:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն