Երևանում բախվել են գնացքը և ավտոմեքենան. կա տուժած
Արտակարգ Պատահար
«911» ծառայությունը դեկտեմբերի 3-ին, ժամը 00:50-ին տեղեկություն է հաղորդել, որ ժամը 00:10-ի սահմաններում Երևանի Նորագավթի 1-ին փողոցում տեղի է ունեցել ավտովթար:
Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից:
Բախվել են «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի գնացքը և ավտոմեքենան, ինչի հետևանքով վերջինիս ուղևորը, ստանալով մարմնական վնասվածքներ, հոսպիտալացվել է «Աստղիկ» ԲԿ:
ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնից կապ է հաստատվել «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի կարգավարի հետ, ով տեղեկացրել է, որ փրկարարների օգնության կարիքը չկա:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն