ԱԺ-ն քննարկում է սանիտարահամաճարակային հսկողությանն առնչվող օրենքի նախագիծը
Հասարակություն
ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու համար քննարկում է «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը, որով նախատեսվում է սահմանել
Օրենքի նախագիծը դեկտեմբերի 3-ի Ազգային ժողովի նիստում ներկայացրեց Առողջապահության նախարարի տեղակալԱնահիտ Ավանեսյանը:
«Սույն նախագծով նախատեսվում է ընդամենը մեկ հոդվածի փոփոխություն, այն է՝ սահմանել սանիտարահամաճարակային հսկողության ենթակա ապրանքների պետական գրանցման լիազոր մարմին: Համաձայն ԵԱՏՄ պայմանագրի, մենք ունենք որոշակի պարտավորություններ մի խումբ ապրանքների, այդ թվում նաև ախտահանիչ նյութերի պետական գրանցման և հսկողության պահանջներ, որոնք չենք կարողանում իրականացնել օրենսդրական բացի պատճառով: Սույն նախագիծն ուղղված է այդ օրենսդրական բացը լրացնելուն և սահմանելուն այն մարմինը, որը հսկողություն պետք է իրականացնի այդ խմբի ապրանքների նկատմամբ»,- ասաց Ավանեսյանը:
Օրենքի նախագիծն Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունվել է 2019թ. հոկտեմբերի 24-ին:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն