Մենք պաշտոնական էինք հագնված, իրենք՝ ջինսերով. Մարությանը՝ շեյխերի հետ հանդիպման մասին (տեսանյութ)
Հասարակություն
Հանրային հեռուստաընկերության եթերում Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր անդրադարձավ շուրջ 400 միլիոն դոլարի ներդրումային ծրագրի ձախողմանը, ըստ որի Աբու-Դաբիի թագաժառանգ շեյխ Սուլթան Բին Խալիֆա բին Զաիդ Ալ Նահյանի ներկայացուցիչները ցանկացել են ներդրումներ անել մետրոյի կայանի կառուցման գործում, սակայն քաղաքապետի վատ պահվածքի պատճառով դա չեղարկել են։
«Այո, հանդիպումը եղել է և այդ մարդկանց հարմար էր հանդիպումն անել կիրակի օրը։ Ես ասացի խնդիր չկա, քանի որ մենք 24/7 ռեժիմով ենք աշխատում։ Եվ մեզ համար շաբաթ-կիրակի գոյություն չունի։ Ժամ ասեցին, մենք հարմարվեցինք իրենց, պարոն Մեսչյանին ասացի, որ կիրակի օրով գա հանդիպման։ Հրավիրել ենք պռոտոկոլին և շատ լավ ձևով նրանց դիմավորել ենք։ Մենք շատ պաշտոնական էինք հագնված, իսկ իրենք ջինսերով ու մայկաներով»,- նշեց Մարությանը։
Մանրամասները՝ տեսանյությում


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն