«Ավանգարդ մոթորս»-ը երկու Mercedes Sprinter է նվիրում Երևան քաղաքին. Հակոբ Կարապետյան
Հասարակություն
Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել, որում հայտնում է Երևան քաղաքին արված հերթական նվիրատվության մասին: Գրառումն ամբողջությամբ՝ ստորև.
«Դայմլեր Կոնցեռնի հայաստանյան պաշտոնական ներկայացուցիչ «Ավանգարդ մոթորս»-ը երկու #Mercedes #Sprinter է նվիրում Երեւան քաղաքին:
Այս մեքենաները, միանալով արդեն առկա երեք այլ մեքենաներին, կծառայեն քաղաքում աղբի տեսակավորման գործին՝ վարչական շրջաններից հավաքելով թղթե թափոնները:
Շնորհակալություն բոլոր նվիրատուներին: Քաղաքին Ձեր օժանդակությունը անհրաժեշտ է»:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն