Սերգո Կարապետյանը իրեն չկալանավորելու դիմաց Սերժ Սարգսյանի դեմ ցուցմունք է տվել
Բլոգոսֆերա
«Ադեկվադ» կուսակցության հիմնադիր Արթուր Դանիելյանը, հղում անելով իր աղբյուրներին, գրել է, որ Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին որպես մեղադրյալ են ներգրավել նախկին գյուղնախարար Սերգո Կարապետյանից կորզված ցուցմունքների հիման վրա:
«Սարգսյանին մեղադրում են ինչ-որ ծառայողական դիզելի չեկերի վատնման մեջ: Հենց հիմա որոշում են կալանավորեն, թե ոչ»,-գրել է Դանիելյանը:
Նշենք, որ ԼՈՒՐԵՐ․com-ը մեկնաբանություն ստանալու նպատակով զանգահարել էր ՀՔԾ, որտեղից նշել էին, որ կպատասխանեն քիչ ավելի ուշ։
Հիշեցնենք, որ «Հետք» պարբերականը 2019թ. հունիսի 10-ին գրել էր, որ գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանին Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել:
Համաձայն կայքի՝ ՀՔԾ աղբյուրի, քրեական գործը վերաբերվում է պետական սուբսիդավորման ծրագրով գյուղացիներին մատչելի գներով տրամադրված պարարտանյութերի գործընթացին: Պետությանը պատճառված վնասը գնահատվում է մոտ 1 միլիարդ դրամ:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն