Կարո՞ղ է Հայաստանը ԵԱՏՄ-ում քննարկել Ռուսաստան արտահանման սահմանափակումները․ ԵՏՀ կարգերը Tesla-ի շահույթը նվազել է Երգիծական պիեսում հարևաններն են՝ տարբեր առիթներով վիճում են, սակայն միշտ էլ գտնում են նաև երկխոսելու, միմյանց նկատմամբ բարի լինելու ձևեր, առիթներ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել Այս կենդանակերպի նշանները տիեզերքի կողմից սև ցուցակում են հայտնվել մինչև ձմռան սկիզբ Լեհաստանն առաջարկել է Ուկրաինայի հետ համատեղ արտադրել «Patriot» հրթիռներ Ադրբեջանը քննադատել է ԱՄՆ-ում հայ գերիների վերաբերյալ քննարկված նախաձեռնությունները «Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավոր Հայկ Սուքիասյանը ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճից (տեսանյութ) ՔՊ-ականները պետք է շնորհակալ լինեն Աստծուն ու Փաշինյանին (տեսանյութ) Ինչու՞ է ձերբակալվել «Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատի տնօրենը. Մանրամասներ Ի՞նչ քաղաքական օրակարգով է «Ուժեղ Հայաստանը» մտնում խորհրդարան․ Դավթյանի մեկնաբանությունը (տեսանյութ) Ռուսաստանը մեղմել է ԱՄՆ-ից ինկուբացիոն ձվի ներկրման սահմանափակումները 

Սա նույնիսկ ծիծաղելի չէ. Արման Բաբաջանյանը՝ Սերժ Սարգսյանին մեղադրանք առաջադրելու մասին

Բլոգոսֆերա

Աժ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Քիչ առաջ հայտնի դարձավ, որ, ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա, ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ նախատեսված հանրորեն վտանգավոր այն արարքի կատարման համար, որ նա, 2008 թվականի ապրիլի 9-ից մինչև 2018 թվականի ապրիլի 9-ը զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտոնը, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2013 թվականի հունվարի 25-ից մինչև նույն թվականի փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում կազմակերպել է պաշտոնատար մի խումբ անձանց կողմից պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի՝ 489.160.310 ՀՀ դրամի հափշտակության կատարումը: Սերժ Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

ՀՔԾ տարածած ծավալուն հաղորդագրությունից պարզ է դառնում, որ խոսքը պետական միջոցներով գյուղացիական տնտեսություններին տրամադրվող դիզելային վառելիքի բաշխման ապօրինի սխեմայի մասին է, որի միջոցով ավելի ցածր գին առաջարկած ընկերության հայտը մերժվել է՝ հօգուտ զգալիորեն ավելի բարձր գին առաջարկած, Սերժ Սարգսյանի մերձավոր Բարսեղ Բեգլարյանին պատկանող «Ֆլեշ» ընկերության:

Հաղորդագրությունում բերված են այդ գործընթացի բոլոր մանրամասները: Դրանք, սակայն, էական չեն: Շատ ավելի կարևոր է կատարվածի քաղաքական նշանակությունը: Փաստորեն, 10 տարի ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցրած, ըստ էության՝ 2008 թվականի Մարտի 1-ի հիմնական շահառուն համարվող, սկսած 1990-ականներից բազմաթիվ հնչեղ պատմությունների, այդ թվում՝ խոշորամասշտաբ ստվերային դրամական գործարքների հետ կապվող Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվում մոտ 1 միլիոն դոլարին առնչվող ինչ-որ պատմության առնչությամբ:

Սա նույնիսկ ծիծաղելի չէ:

Տպավորություն է ստեղծվում, որ իշխանությունը նպատակ է հռչակել Սերժ Սարգսյանի նկատմամբ որևէ մեղադրանքի առաջադրումը, գուցե՝ քարոզչական նպատակներով: Քարոզչական նպատակը գուցե կատարվի, հնարավոր է՝ հանրությունը որոշ ժամանակ քննարկի այս մեղադրանքը: Բայց դրանով, ըստ էության, մեծագույն նվեր կմատուցվի հենց Սերժ Սարգսյանին, որը, փաստորեն, բազմաթիվ ծանրագույն հանցագործությունների փոխարեն, հնարավորություն կստանա «ազատվելու» 1 միլիոնդոլարանոց այս գործով:

Ընդհանրապես, նախկին իշխանությունների գործունեության քրեաիրավական գնահատականը չպետք է ինքնանպատակ լինի: Դա պետք է կատարվի միայն ու բացառապես արդարադատության հաստատման, արդարության ու պետությանը պատճառված վնասների փոխհատուցման նպատակով:

Հակառակ պարագայում, երբ հանուն քարոզչական նպատակների, ըստ էության, ծիծաղելի մեղադրանքներ են առաջադրվում, արժեզրկվում է արդարադատության ու արդարության գաղափարն ինքնին»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026 թվականի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոնԱզատ մարդ կարելի է լինել ու էդպիսին մնալ նաեւ բերդի 3 մետրանոց խցում. Արմեն ջան, էս էլ կանցնի. ծնունդդ շնորհավորՉինաստանը կօգնի Պակիստանին միջնորդել Իրանի և Միացյալ Նահանգների միջևԿարո՞ղ է Հայաստանը ԵԱՏՄ-ում քննարկել Ռուսաստան արտահանման սահմանափակումները․ ԵՏՀ կարգերըԹրամփը հաստատել է, որ Նեթանյահուի այցը ԱՄՆ կկայանա հաջորդ շաբաթԵրևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը միայն ԿենտրոնումԱրմավիրում բանակի քեֆն ավարտվել է կրակոցներով․ 17-ամյա տղան կրակել է հոր ատրճանակիցՄուրացանի փողոցում սպանության փորձի գործով ևս երեք կասկածյալ է ձերբակալվելՈւկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցերԿդադարեցվի գազամատակարարումը. հասցեներՈ՞ր ճանապարհներին և ինչո՞ւ չի թույլատրվի գովազդային վահանակների տեղադրումը. «Փաստ» Քպ-ական պաշտոնյաները շուտով կհայտարարեն, թե «հայկական կաթնամթերքը հեղեղել է Եվրոպայի խանութները»Անհոգության պատրանք՝ լուրջ մարտահրավերների ֆոնին. երկրին նոր սպառնալիքներ են սպասվում. «Փաստ»Ի՞նչ է սպասվում օգոստոսի 2-ին. Ազգային ժողովի առաջին նիստը կմեկնարկի առանց վարչապետի. «Ժողովուրդ»Իշխանության գերկենտրոնացման և ինստիտուտների կազմաքանդման ծանրագույն հետևանքները. «Փաստ»Կոտայքի մարզը կվերածվի ընտրական ռինգի. «Ժողովուրդ»Tesla-ի շահույթը նվազել է Ինչու է խնձորը համարվում ամենաօգտակար մրգերից մեկը․ առողջությանը նպաստող հիմնական հատկություններըԻնչու է ընտանի կենդանի պահելը կարևոր․ դրական ազդեցությունը ընտանիքի և մարդու կյանքի վրաՉինաստանն ու Ռուսաստանը ռազմական աջակցություն չեն ցուցաբերում Իրանին․ ԹրամփԹուրք օդաչուները կվերապատրաստվեն Մեծ ԲրիտանիայումԱՄՆ-ն և Չինաստանը շարունակում են առևտրային բանակցություններըՀԱՊԿ-ում քննարկվել են սահմանային անվտանգության և հակաահաբեկչական համագործակցության հարցերըՀամաշխարհային բանկը կարևորել է ներդրումների աճը զարգացող տնտեսություններումԿանադան ներդրումներ է կատարում արհեստական բանականության զարգացման ոլորտումԵվրամիությանն անդամակցելը Սերբիայի ռազմավարական նպատակն է․ ՎուչիչՄԱԿ-ը կոչ է անում ուժեղացնել երիտասարդների մասնակցությունը հասարակական կյանքինՈստիկանները բացահայտել են թմրամիջոցի ապօրինի պահման հերթական դեպքըԵՄ-ն շարունակում է աջակցությունը ՈւկրաինայինՅՈՒՆԵՍԿՕ-ն կոչ է անում ընդլայնել մշակութային ժառանգության պահպանության ծրագրերըՎրաստանում փլուզման հետևանքով մարդ է մահացելԵրգիծական պիեսում հարևաններն են՝ տարբեր առիթներով վիճում են, սակայն միշտ էլ գտնում են նաև երկխոսելու, միմյանց նկատմամբ բարի լինելու ձևեր, առիթներ Եվրոպայում ուժեղ շոգի ֆոնին խստացվում են առողջապահական միջոցառումներըԱլ-Ահլիի փոխարեն՝ Պրեմիեր լիգա․ Սպերցյանը կարիերան Անգլիայում շարունակելու տարբերակ է ունեցելԵթե Ռուսաստանը կրկին դառնա ԽՍՀՄ, ԱՄՆ-ը ստիպված կլինի դիմակայել նաև Չինաստանին. ԶելենսկիԳագիկ Ծառուկյանի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել Այս կենդանակերպի նշանները տիեզերքի կողմից սև ցուցակում են հայտնվել մինչև ձմռան սկիզբ Վուչիչը հայտարարել է, որ Սերբիան շարունակում է մնալ ԵՄ-ին անդամակցելու ուղու վրաՇտապօգնության մեքենան վթարի է ենթարկվել Դիլիջանում․ կան տուժածներԱմերիկյան հետախուզական ինքնաթիռը թռիչք է կատարել Սև ծովի վրայով Ռուսաստանի սահմանի երկայնքովԼեհաստանն առաջարկել է Ուկրաինայի հետ համատեղ արտադրել «Patriot» հրթիռներ Ադրբեջանը քննադատել է ԱՄՆ-ում հայ գերիների վերաբերյալ քննարկված նախաձեռնությունները Ռուսաստանը սպասում է ԱՄՆ-ի առաջարկներին Ուկրաինայի հարցի կարգավորման վերաբերյալՊեսկով. Թրամփը անկեղծ է Ուկրաինայում հակամարտության լուծումներ գտնելու իր ցանկության մեջ«Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավոր Հայկ Սուքիասյանը ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճից (տեսանյութ) Հայկական ծիրանն արդեն հասանելի է նաև Փարիզի և շրջակա քաղաքների հայկական մթերային խանութներումԻսրայելի պաշտպանության բանակը պատրաստվում է լայնածավալ գործողության Արևմտյան ափինՔՊ-ականները պետք է շնորհակալ լինեն Աստծուն ու Փաշինյանին (տեսանյութ)Իրաքը հերքել է ԱՄՆ-ի կողմից Իրանին ուղղված հրադադարի մասին հաղորդագրությունըԴավիթ Խուդաթյանը պաշտոնական այցով կմեկնի Իրան
Ամենադիտված