ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ քննարկում է խմբակցությունների փորձագետների թիվն ավելացնելու օրենքի նախագիծը
Քաղաքական
ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունելու համար քննարկում է «Բարգավաճ Հայաստան» խմբակցությանպատգամավոր Արման Աբովյանի ներկայացրած օրենքի նախագիծը:
ախագծով առաջարկվում է ավելացնել խմբակցությունների փորձագետների թիվը:
Աբովյանը նշել էր, որ առկա կարգավորման համաձայն՝ եթե խմբակցության անդամները 14-ից ավելի են, ապա փորձագետների թիվը 4 է, նա առաջարկել էր խմբակցություններում ավելացնել ևս 1-ական փորձագետի հաստիք: Պատգամավորը հիմնավորել էր՝ այնպիսի իրավիճակում են, որ բացի նրանից, որ վշատ են, նաև որակապես տարբերվում են նախկիններից: Աբովյանը շեշտել էր, որ փորձագետները ֆիզիկապես չեն հասցնում այդ ծավալի օրենքների շուրջ աշխատել:
ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասինօրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել է հոկտեմբերի 1-ի նիստում՝ 81 կողմ,4 դեմ և 23 ձեռնպահ ձայներով:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն