«Վարչապետը, որ դուրս չգա, գնալու ենք մեր գյուղից ոտքով գանք, հեղափոխություն անենք». արծվաշենցիները շարունակում են բողոքի ակցիան (տեսանյութ)
ՏեսանյութերԱրծվաշեն գյուղի նախկին բնակիչների բողոքի ակցիան շարունակվում է կառավարության շենքի դիմաց։ Ակցիայի մասնակիցները դեռ սպասում են վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Կառավարության նիստն ավարտվել է, սակայն ոչ մի արձագանք չի եղել քաղաքացիների բողոքին: Կառավարության անդամների փոխարեն, ակցիայի մասնակիցներին լսում են ոստիկանության աշխատակիցները. «Վարչապետը, որ դուրս չգա, գնալու ենք մեր գյուղից ոտքով գանք, հեղափոխություն անենք».- ասում է ակցիայի մասնակիցը:
Նրանք շարունակելու են մնալ այստեղ այնքան, մինչև իրենց բողոքին կարձագանքեն կառավարությունից: Հիշեցնենք, որ արծվաշենցիները տարիներ շարունակ պահանջում են դեռեւս 1992 թվականին կորցրած տների ու սեփականությունների փոխհատուցումը: Նախորդ տարիներին նրանց տրամադրվել է որոշակի, բայց ոչ ամբողջական փոխհատուցում: Նրանք, իրենց պնդմամբ, ապրում են անմարդկային պայմաններում:
Մանրամասները տեսանյութում։


















































Ամենադիտված
Ընտանիք․ Անահիտ Կիրակոսյանի նախկին ամուսինը նոր լուսանկար է հրապարակել (Լուսանկար)