Կաշառքի համար ձերբակալված փոխնախարարը ևս պարգևատրում էր ստացել
Քաղաքական
Ես տեղյակ եմ միայն ԱԱԾ-ի հայտարարությունից և հաշվի առնելով անմեղության կանխավարկածը՝ ավելին ասել չեմ ցանկանում։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով փոխնախարար Գևորգ Լոռեցյանի ձերբակալությանն ու կոռուպցիոն հավանական գործարքի մեջ ներքաշված լինելու մասին լուրին:
Հարցին՝ գոհ եղե՞լ է փոխնախարարի աշխատանքից՝ ի պատասխան Հարությունյանն ասաց, որ այս պահին գնահատականներ տալ չի ցանկանում: Անդրադառնալով հարցին, թե այս ընթացքում նրան պարգևատրել է՝ նախարարը դրական պատասխան տվեց։
Նախարարը նշեց, որ ինքն այս գործով չի հարցաքննվել․ «Երեկ նախարարությունում ԱԱԾ-ն գործողություններ իրականացրել է»:
Նա վստահեցրեց՝ կոռուպցիայի մեջ թաթախված նախկին ու ներկա պաշտոնյաներին հետապնդելու են։
Ավելի վաղ, ԱԱԾ-ն մեզ հետ զրույցում հաստատել էր, որ ԿԳՄՍ փոխնախարարը, նրա վարորդն ու ֆուտբոլային ակումբի նախագահը ձերբակալվել են:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն