Հայաստանի երկաթուղին արդիականացման համար մեծ ներդրումների կարիք ունի. Փաշինյան (տեսանյութ) Նանոներարկիչները հաղթահարեցին բուսական բջիջների պատնեշը Ատոմները՝ մեկ ռիթմով․ լույսի նոր աղբյուր է ստեղծվել Փլուզված կամուրջ, այրվող ինքնաթիռ, օդանավի վտանգավոր վայրէջք․ աշխարհը՝ ցնցող կադրերով (տեսանյութ) ՌԴ պաշտպանության նախկին փոխնախարարին դատապարտել են 10 տարվա ազատազրկման՝ խիստ ռեժիմով Աստղը կլանեց իր հարևանին․ «Վեբը» բացահայտել է միաձուլումը Փաշինյանը Հայաստանում նավթավերամշակման գործարան կառուցելու մասին (տեսանյութ) «Վոյաջեր 1»-ի պատմական սահմանը՝ նոր խափանման ստվերում Սևանում 27 և 29-ամյա տղամարդկանց մեքենայից հայտնաբերվել է 40 փաթեթ մարիխուանա (տեսանյութ) Պատը չխանգարեց․ հաղորդագրություն ուղարկեցին ձգողականությամբ Թրամփը՝ Իրանի մասին․ Պուտինից ու Սիից օգնություն չեմ խնդրի Պայթյուն Թբիլիսիում․ որոնում են 7 մարդու, այդ թվում՝ 3 երեխայի 

Վարչապետին ուղղված նամակից հետո ԱԱԾ աշխատակիցներն այցելել են բուհ.168.am

Հասարակություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված «Անանիա Շիրակացի» համալսարանի ռեկտոր Վաղարշակ Մադոյանի բաց նամակից հետո երեկ Ազգային անվտանգության աշխատակիցները ներխուժել են բուհի տարածք և ստուգումներ են իրականացրել: Վարկած կա, որ նամակի հետքերով ժամանած «հյուրերը» կոռուպցիոն գործարքներ են փնտրել բուհի անձնակազմի փաստաթղթերի, թղթաբանության մեջ: Այս մասին գրում է 168.am-ը։

Ռեկտոր Վաղարշակ Մադոյանը կայքի հետ զրույցում հաստատել է երեկ բուհում ԱԱԾ-ի կողմից իրականացված ստուգումների մասին տեղեկությունը՝ ընդգծելով, սակայն, որ ինքը հավատում է ԱԱԾ աշխատակիցների ներկայացրած պատճառաբանությանը և նրանց ժամանումը չի կապում վարչապետին ուղղված նամակի հետ:

«Այո, երեկ մեզ մոտ էին եկել ԱԱԾ աշխատակիցները և ստուգում էին՝ պարզելու՝ արտասահմանցի ուսանողները տեղո՞ւմ էին, թե՞ ոչ: Սա բացարձակապես կապ չունի վարչապետին ուղղված իմ բաց նամակի հետ, կամ՝ նախարարից իմ դժգոհության: Ես Ձեզ ասեմ՝ ինչն է պատճառը, ինձ էսպես ներկայացրեցին՝ մի քանի բուհերում հայտնաբերել են ուսանողների, որոնք իբր հնարամտություն են արել… ուսանող են դարձել, որպեսզի ռեզիդենտ քարտ վերցնեն ՀՀ-ում: Եկան մեզ մոտ էլ ստուգեցին, բոլորը տեղում էին, մեզ մոտ որևէ խնդիր չհայտնաբերեցին: Եվ ասեմ՝ ես շատ ողջունում եմ այդ հետևողականությունը և ինձ ավելի ապահովագրված եմ զգում, իրավապահները պատշաճ հետևում են փաստորեն, որ մանիպուլյատիվ բաներ չարվեն այլ անվան տակ, ու դա շատ լավ է, մենք էլ պիտի զգոն լինենք»,- պարզաբանել է ռեկտորը:

Հիշեցնենք, որ «Անանիա Շիրակացի» համալսարանի ռեկտոր Վաղարշակ Մադոյանն օրեր առաջ բաց նամակով դիմել էր վարչապետին ծայրահեղ վիճակից ելնելով, քանի որ կրթական ոլորտը համակարգող նախարար Արայիկ Հարությունյանը, ինչպես ինքն է նշում, կամայականորեն շրջանցել է ՀՀ Կրթության, Լիցենզավորման մասին և մի շարք այլ օրենքներ և չպատճառաբանված կերպով հրաժարվել է իր ղեկավարած բուհին լիցենզիա տալ: Մինչդեռ, ռեկտորի խոսքով, բուհն ահռելի ծախսեր է կատարել, նյութատեխնիկական բազա է ապահովել, պայմանագրեր, պայմաններ է ստեղծել ու նախարարի քմահաճության պատճառով կանգնել է փաստի առջև՝ չգիտի, թե իրավիճակի պատասխանատվությունն ում վրա դնի:

Ի դեպ, ռեկտորն իր տեքստում ընդգծում էր հեղափոխության հանդեպ, վարչապետի հռչակած հակակոռուպցիոն արշավի մասին ի սկզբանե ունեցած իր հավատի ու դրա կորստի մասին: Ակնարկում է նաև, որ այս ամենից հետո վախենում է նախարարի դեմ հայցով մտնել դատարան:

«… Մի՞թե այս թատրոնի ռեժիսորը չի հասկանում, որ մենք՝ անզոր հանդիսատեսներս, ցավոք, իրենից ավելի հեռուն ենք տեսնում։

Հայտնի է, որ պետությունը պետք է ոչ թե խոչընդոտի, այլ օժանդակի ձեռներեցին։ Լիցենզավորման մարմինները պետք է լինեն ոչ թե զսպիչ, այլ խթանիչ:

Հիմա ես ստիպված են դիմել դատարան, բայց տարբեր աղբյուրներից ինձ զգուշացնում են, որ, եթե շատ պնդեմ, կարող են բուհը փակել առհասարակ։ Մի՞թե բռնապետությունը Հայաստանում անմահ է»։

Իսկ նամակի բովանդակությունը, հիշեցնենք, ազդակ էր վարչապետին, որ Կրթական ոլորտը համակարգող նախարար Արայիկ Հարությունյանն անձնական քմահաճությամբ որոշումներ է կայացնում, ինչից այս դեպքում տուժել է բուհը՝ կրելով ահռելի նյութական և բարոյական վնասներ (50.000 ԱՄՆ դոլար):

ԽՍՀՄ բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, դոցենտ, մոտ 200 գիտական աշխատության հեղինակ, աշխարհի առաջավոր լեզվաբանների հանրագիտարաններում ընդգրկված հայ հեղինակ Վաղարշակ Մադոյանը նշում է, որ անելանելի վիճակից հարկադրված է դիմել գործադիր մարմնի ղեկավարի միջամտությանը, և հարց է բարձրացնում՝ ո՞վ է, ի վերջո, կրելու նախարար նշանակված անձի արարքի նյութական պատասխանատվությունը.

«Մի՞թե մեր երկրում երբեք չպիտի գնահատվեն ո՛չ գիտական վաստակը, ո՛չ ազնվությունը (բա կարծես պայքարում ենք կոռուպցիայի դե՞մ)… Ազատ երկրում, ինչքան ես գիտեմ, աշխատող ձեռքերին չեն խփում։ Մենք ընտելացել ենք, որ պետական կառույցը պետք է կարգադրի, բայց գոհ կլինենք, եթե հասնենք այն մակարդակին, որ պաշտոնյաները գոնե չխանգարեն ձեռներեցի գործունեությանը»։

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հայաստանի երկաթուղին արդիականացման համար մեծ ներդրումների կարիք ունի. Փաշինյան (տեսանյութ) Նանոներարկիչները հաղթահարեցին բուսական բջիջների պատնեշըԱտոմները՝ մեկ ռիթմով․ լույսի նոր աղբյուր է ստեղծվելՓլուզված կամուրջ, այրվող ինքնաթիռ, օդանավի վտանգավոր վայրէջք․ աշխարհը՝ ցնցող կադրերով (տեսանյութ) ՌԴ պաշտպանության նախկին փոխնախարարին դատապարտել են 10 տարվա ազատազրկման՝ խիստ ռեժիմովԱստղը կլանեց իր հարևանին․ «Վեբը» բացահայտել է միաձուլումըՓաշինյանը Հայաստանում նավթավերամշակման գործարան կառուցելու մասին (տեսանյութ) «Վոյաջեր 1»-ի պատմական սահմանը՝ նոր խափանման ստվերումՍևանում 27 և 29-ամյա տղամարդկանց մեքենայից հայտնաբերվել է 40 փաթեթ մարիխուանա (տեսանյութ)Պատը չխանգարեց․ հաղորդագրություն ուղարկեցին ձգողականությամբԹրամփը՝ Իրանի մասին․ Պուտինից ու Սիից օգնություն չեմ խնդրիՊուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է շարունակել բանակցությունները Ուկրաինայի և ԱՄՆ-ի հետՊայթյուն Թբիլիսիում․ որոնում են 7 մարդու, այդ թվում՝ 3 երեխայիՊուտին–Թրամփ–Սի․ Ուկրաինան և Իրանի վտանգը․ «Բա զոհվեիք»․ Փաշինյանի սուր ելույթները (տեսանյութ) Գեներալ Մանվելին դավաճանածները և «մոռացածները» Նիկոլի լավագույն թիմակիցներ. Գագիկ Համբարյան (լուսանկար) Թրամփի բանագնացների զգուշացումը․ Մոսկվայի ժամանակը կարող է սպառվելՎերջն այս պահանջները որտե՞ղ են ավարտվելու, ինչո՞ւ ՀՀ-ի հետ Ալիևն այսպես պետք է խոսի. Վարդանյան (տեսանյութ) Թրամփի ուղերձը Պուտինին ու Զելենսկուն․ պետք է ընդհանուր լեզու գտնելԻրանի գրոհը, Ռումինիայի երկրաշարժն ու հարսնացու փախցրած ձին․ ցնցող կադրերԽաշմանյանը՝ «Գանձասարի» ղեկին․ փրկության շանսը գնահատում է 10 տոկոսԶելենսկի․ Թրամփն ու Սին կարող են Պուտինին կանգնեցնել մեկ հանդիպմամբԱնի Հովսեփյանը՝ նոր մենամարտի շեմին․ օլիմպիական երազանքը մնում էՄարտիրոսյանն ու Արոնյանը հաղթեցին․ պայքարը Բուդապեշտում շարունակվում էԵրկու հաղթանակ Խորվաթիայում․ Քեյանն ու Սիմոնյանը՝ քառորդ եզրափակիչումՌանոսի դուբլը․ «Տեներիֆեն» անցավ Իսպանիայի գավաթի հաջորդ փուլՓոչետինոն՝ ճգնաժամի կենտրոնում․ առաջին քննությունը «Լիվերպուլն» է«Մեմֆիսը» պատմություն գրեց․ 8-րդ անընդմեջ արտագնա հաղթանակըԵս դա ընկալում եմ քննադատություն իմ հասցեին. Փաշինյանը՝ Աննա Հակոբյանի Ավինյանին քննադատելու մասին (տեսանյութ) «Յուտան» կանգնեցրեց «Լեյքերսին»․ 9 հաղթանակից հետո՝ սառը ցնցուղԱլկարասը չկանգնեց․ 11-րդ հաղթանակն ու կիսաեզրափակչի ուղեգիրըՍի Ծինփինի և Թրամփի հանդիպումն ավարտվել է ՇենժենումՕլիվիա Մանը՝ Կոնգրեսում․ քաղցկեղի դեմ պայքարի նոր օրինագիծ«Հիմար կատակ են արել». կրակողը Արցախից է, պատերազմում կորցրել է ոտքը. Մանրամասներ՝ Արևիկում ողբերգական դեպքից Խուլիո Իգլեսիասի դեմ քննություն․ երգիչը հերքում է պնդումներըԿասեցվել է «Սիթի» ընկերության հացի արտադրամասի արտադրական գործունեությունը Գորդոն Ռեմզին Հոլիվուդի աստղ ստացավ ու հայտնեց՝ շուտով պապիկ կդառնաԳուցե հեռանամ, գուցե չհեռանամ, բայց քաղաքականությունից ընդհանրապես հեռանալը ո՞րն է․ Փաշինյան Երբ սպառվում է փաստարկված բացատրության պաշարը, մնում է ագրեսիան. Աշոտյանը՝ Փաշինյանի ելույթի մասինԱրիանա Գրանդեն՝ Բեն Սթիլլերի նոր «ընտանեկան գլխացավանքը»Սրանից հետո ինչքան Եռաբլուրի անուն տվող եղավ, ասելու եմ՝ դադարեցրեք ձեր եղկելի գործելակերպը, Եռաբլուրը մանրադրամ սարքողներին uատկացնելու եմ. ՓաշինյանՄոնղոլիայում քաղաքական ցնցում․ խորհրդարանը հաստատել է նախագահի հրաժարականըԹրամփ–Պուտին–Սի հանդիպումը մեկնարկել է․ օրակարգում միջուկային զենքն էԹեյլոր Սվիֆթը վերադարձել է CMA-ի բեմ՝ 13 տարվա դադարից հետոՄիջուկային պատերազմում հաղթող չի լինի․ Սի Ծինփինի կոշտ զգուշացումըԴեկտեմբերի 3-ին աշխատանքային այցով կմեկնեմ Մոսկվա, կհանդիպեմ Պուտինի հետ. ՓաշինյանԱՄՆ-ի հետախուզության ղեկավարն ահազանգել է Իրանից եկող սպառնալիքների կտրուկ աճի մասինԱՏԷՍ-ի առաջնորդները 23 կետանոց հայտարարություն են ընդունելՍի Ծինփինը կոչ է արել հրաժարվել Սառը պատերազմի մտածողությունիցԶելենսկի․ Ուկրաինան խաղաղություն է ուզում և միշտ կառուցողական է գործել Ընդդիմությանը առաջարկում եմ սցենար, որը իմ հեռանալով է ավարտվելու. Փաշինյանը դիմելու է ժողովրդին
Ամենադիտված