Մոսկվայի հարավում ավտոմեքենայի պայթյունի հետևանքով ռուս գեներալ է զոհվել Երևանը պատրաստ է ձյան գալուն. Արեյանը՝ Ավինյանին (տեսանյութ) Հրազդանի կիրճում կառուցապատման տեսանկյունից էական սահմանափակումներ կլինեն ՀԲԸՄ-ն կոչ է անում պահպանել եկեղեցու ինքնավարությունը և խրախուսում է հաշտեցման երկխոսությունը Գազամատակարարման վթարային դադարեցում Դավթաշեն 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ թաղամասերում, Զովունի բնակավայրում Գավառում 63-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով հատող երկու հետիոտնի ՀՀ-ն այսօր տարածաշրջանի այն երկիրն է, որը չունի էլեկտրաէներգիայի պակաս. Դավիթ Խուդաթյան Արման Ծառուկյանը չեմպիոնական տիտղոսի համար պայքարելու հնարավորություն ուներ, բայց հրաժարվել է մենամարտից․ Թոփուրիա Երևանի կանգառներում տեղադրվում են էլեկտրոնային չվացուցակի էկրաններ Գnղացել են «Գալակերտ» ռեստորանի դրամարկղը, որի մեջ եղել է մոտ 4 մլն դրամ Ուխտերթ՝ դեպի Սուրբ Ստեփանոս եկեղեցի Ադրբեջանում սկսվել է Ալիևի կողմից նախաձեռնված համաներման գործընթացը 

Հայոց ցեղասպանության բանաձևը չի ընդգրկվել ԱՄՆ Սենատի օրակարգում

ԱՄՆ

ԱՄՆ Սենատը երրորդ անգամ հրաժարվեց քննարկել սենատորներ Ռոբերտ Մենենդեսի ու Թեդ Քրուզի առաջադրած Հայոց ցեղասպանության վերաբերյալ համար 150 բանաձևը:Ինչպես տեղեկացնում է «Ամերիկայի ձայն»-ը, ԱՄՆ Սենատի կանոնակարգի համաձայն, օրենսդիրները պետք է նախ կողմ քվեարկեն բանաձևի օրակարգում ընդգրկվելուն, որից հետո միայն անցնեն փաստաթղթի բուն քննարկմանն ու քվեարկությանը:

«Արդյոք մենք ճանաչում ենք Ցեղասպանությունը, որը տեղի է ունեցել, թե պետք է թույլ տանք, որ Թուրքիայի նման երկիրը որոշի մեր սեփական հայացքները, պատմության ընկալումը, բարոյական պարտավորություններն ու հանրային կարծիքը»,-նշել է ԱՄՆ Սենատում դեմոկրատ սենատոր Ռոբերտ Մենենդեսը՝ կրկին բարձրացնելով Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի հարցը:

Սենատոր Մենենդեսը հիշեցրել է, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը վերջերս ճնշող մեծամասնությամբ ընդունել է Հայոց ցեղասպանության մասին բանաձև և կոչ արել Սենատի իր գործընկերներին հետևել ստորին պալատի օրինակին՝ կողմ քվեարկելով Սենատի համար 150 բանաձևի ընդգրկմանն օրակարգում:

«Հայոց ցեղասպանությունը տեղի է ունեցել և դա փաստ է: Այն ժխտելը նշանակում է ժխտել ամենասարսափելի պատմական ոճրագործություններից մեկը»,- նշել է սենատոր Մենենդեսը:

Դեմոկրատ սենատորին միացավ իր հանրապետական գործընկեր, սենատոր Թեդ Քրուզը, ով ընդգծեց՝ Հայոց ցեղասպանությունը անհերքելի փաստ է, և ԱՄՆ-ը բարոյական պարտավորություն ունի անմեղ զոհերի հիշատակի առջև: Քննադատելով Թուրքիայի վարած քաղաքականությունը՝ հանրապետական սենատորը վստահություն հայտնեց, որ ճանաչումը որևէ բացասական հետևանք չի ունենա ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների վրա:

«ՆԱՏՕ-ի անդամ 12 երկրներում Ցեղասպանությունն արդեն ճանաչված է։ Այո, Թուրքիան ՆԱՏՕ-ի դաշնակից է, սակայն դաշնակիցները պետք է ասեն ճշմարտությունը միմյանց»,- ընդգծել է սենատոր Քրուզը:

Բանաձևի առաջադրմանը, սակայն, դեմ  է հանդես եկել Հյուսիսային Դակոտա նահանգից հանրապետական սենատոր Քևին Քրամերը: Նախկին կոնգրեսական, իսկ 2018 թվականից սենատի անդամ Քրամերը գտնում է՝ այսօր ճիշտ ժամանակը չէ բանաձևի ընդունման համար:

«Ես կողմ եմ այս բանաձևի ոգուն ու վստահ եմ, որ իմ 99 մյուս գործընկերները ևս համամիտ են այս բանաձևի հետ: Մենք կարող ենք այն անցկացնել, սակայն հարցն այն է, թե ե՞րբ է պետք դա անել: Իմ կարծիքով այժմ հաստատ դրա ժամանակը չէ»,-ասել է նա:

Ըստ ԱՄՆ Սենատի կանոնակարգի՝ մեկ սենատոր կարող է արգելափակել յուրաքանչյուր հարցի քննարկում: Այսպիսով, Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդգրկումը Սենատի օրակարգում դեկտեմբերի 5-ին արգելափակվել է  Հյուսիսային Դակոտայի սենատորի կողմից: Արձագանքելով դրան՝ սենատոր Մենենդեսն ընդգծել է, որ դժվար է ընտրել ճիշտ ժամանակ այս քայլի համար: Նա վստահեցրել է, որ կշարունակի պայքարել ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման համար:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Մոսկվայի հարավում ավտոմեքենայի պայթյունի հետևանքով ռուս գեներալ է զոհվել Երևանը պատրաստ է ձյան գալուն. Արեյանը՝ Ավինյանին (տեսանյութ)Հրազդանի կիրճում կառուցապատման տեսանկյունից էական սահմանափակումներ կլինեն ՀԲԸՄ-ն կոչ է անում պահպանել եկեղեցու ինքնավարությունը և խրախուսում է հաշտեցման երկխոսությունըԳազամատակարարման վթարային դադարեցում Դավթաշեն 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ թաղամասերում, Զովունի բնակավայրում Գավառում 63-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով հատող երկու հետիոտնիՀՀ-ն այսօր տարածաշրջանի այն երկիրն է, որը չունի էլեկտրաէներգիայի պակաս. Դավիթ Խուդաթյան Արման Ծառուկյանը չեմպիոնական տիտղոսի համար պայքարելու հնարավորություն ուներ, բայց հրաժարվել է մենամարտից․ Թոփուրիա Երևանի կանգառներում տեղադրվում են էլեկտրոնային չվացուցակի էկրաններԳnղացել են «Գալակերտ» ռեստորանի դրամարկղը, որի մեջ եղել է մոտ 4 մլն դրամ Ուխտերթ՝ դեպի Սուրբ Ստեփանոս եկեղեցիԱդրբեջանում սկսվել է Ալիևի կողմից նախաձեռնված համաներման գործընթացը Նարեկ Մկրտչյանն ու Բրայեն Մասթը քննարկել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ Մեր ունեցած գործիքակազմը բազմաշերտ է. Տիգրան Ավինյան Վթար. ջուր չի լինի երկար ժամանակ ՈՒՂԻՂ. Ավինյանը Երևանի քաղաքապետարանի հերթական նիստն է վարումԹրամփը 30 երկրներից, այդ թվում՝ ՀՀ-ից, դեսպաններին հետ է կանչելու Աշխարհն, այո, շուռ է եկել, էս ի՞նչ քֆուր դարի հասանք. Լեւոն ՋավախյանԱդրբեջանի գաղափարական պայքարը 90-ականներից կառուցված է հայերի դեմ ատելության և թշնամության վրա.ԱբրահամյանԷս թույնի և ատելության մթնոլորտի մեջ ահագին ներդրում ունեն նաև ադրբեջանական՝ հայկական անուններով ու հայերեն գրող ֆեյքերը. Կարեն Վրթանեսյան 22 վագոն բենզինի իրական քաղաքական արժեքը․ քաղաքագետԱլիևը չի մասնակցի ԱՊՀ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին Ի՞նչ փոխարժեք է սահմանվել այսօր Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում Առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում և համակարգչային հափշտակություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԴեկտեմբերի 22-ի աստղագուշակը. Ինչ են հուշում աստղերն այսօրՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են․ Լարսը բաց է Ստեփանավան-Գյուլագարակ ավտոճանապարհին ավտոմեքենան բախվել է ծառին․ կան վիրավորներԼույս չի լինիԳիտնականները պարզել են, որ Երկրի վրա եղանակները համաժամեցված չեն Նկարներից արդեն իսկ պարզ է Վրաց պետության վերաբերմունքը սեփական Եկեղեցու և նրա Գլխի նկատմամբ. Միքայել ՄալխասյանՈւկրաինայի հինգ շրջանում օդային տագնապ է հայտարարվել Եվրոպան միացել է Մայամիի բանակցություններին․ Ուիտկոֆ Մեծ հավանականությամբ Ադրբեջանը ՀՀ է ուղարկել երրորդ երկրի ծագում ունեցող բենզին. ԴավթյանԻնչո՞ւ են հայ մեծահարուստները որոշել լցնել Ադրբեջանի բյուջեն. Հրանտ ԲագրատյանԶելենսկին հայտարարեց նոր պատժամիջոցների մասին Գելենջիկի օդանավակայանը դադարեցրել է գործունեությունըԿրեմլը նոր տարում սպասում է օտարերկրյա հյուրերի․ Պեսկով Հունաստանը միացել է Ուկրաինայի համար զենք գնելու նախաձեռնությանը 3 կենդանակերպի նշաններ, որոնք ամենաշատը կազդվեն ձմեռային արևադարձիցԱռաջիկայում պետք է սպասել նոր հարձակումների, սադրանքների ու ոտնձգությունների՝ թե՛ ժողովրդի, թե՛ երկրի նկատմամբ. ԱյվազյանԼուկաշենկոն շնորհակալություն է հայտնել ՓաշինյանինՌուսաստանում բանկերը գումարների փոխանցման ժամանակ սկսել են պարզել ազգակցական կապը Թուրքիայի ամենավտանգավոր շրջանը Ադանայում է. ԱԲՈւայթը հասկացրեց, որ առաջիկա մեկ տարում Ծառուկյանը տիտղոսային մենամարտ չի ստանա․ ԳաջիևՍամարայում շաբաթ օրն անհետ կորած 4 երեխաները գտնվել են․ մանրամասներ Երևանի 3 վարչական շրջանում 36 ժամ ջուր չի լինի«Ռեալում» մտահոգված են Վինիսիուսի շուրջ ստեղծված լարված մթնոլորտովՔննարկվել է ԵԱՏՄ շրջանակում նավթի և նավթամթերքների ընդհանուր շուկայի ձևավորման հարցըՊրեմիերա․ Տաթև Ասատրյան - Ձյուն (տեսանյութ)
Ամենադիտված