«Հրապարակ». Պապիկյանը կասկածում է, որ իրեն ժերտվա կտան «Իրավունք». «Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է «Ժողովուրդ». ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները «Փաստ». Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները «Հրապարակ». Ամենամեծ վնասն ընդդիմությանը հասցրել է Թաթոյա՞նը «Իրավունք». Լավ գիտեն՝ Նիկոլը մարսողը չի. Ինչից են վախեցած Սարգսյանները «Ժողովուրդ». Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է «Փաստ». Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները «Մանկական Եվրատեսիլ»-ում Naré-ն կներկայացնի Հայաստանը «BOO!» երգով Ապամոնտաժումներ են իրականացվել Էրեբունի վարչական շրջանում Սեպտեմբերի 24-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօր Քասախի նախկին ղեկավարի կողմից 28 հողամաս օտարելու վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել է 

Էլենը հաղթահարել է քաղցկեղն ու վաղն արդեն կարթնանա տանը

Հասարակություն

Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնում բուժում ստացող, «Ժպիտների քաղաք»/«City of smile» բարեգործական հիմնադրամի շահառու 8-ամյա Էլեն Մկրտչյանը վաղն արդեն կարթնանա տանը, կգրկի իր սիրելի փափուկ խաղալիքն ու ընկերուհուն կհրավիրի իրենց տուն՝ ինչպես ինքն է ասում՝ զբաղվելու: Էլենի համար դեկտեմբերի 6-ն առանձնահատուկ էր, այսօր նրան հայտնեցին, որ իր անալիզները լավ արդյունք են ցույց տվել, ինքը բուժված է ու կարող է գնալ տուն:

Էլենը տուն գնալու լուրն ընդունեց շատ զուսպ, մայրն ասաց՝ Էլենը զգացմունքային, բայց չարտահայտվող է, զգացմունքներն իր ներսում է պահում:

«Շատ էի սպասում տուն գնալուն: Առաջինը գրկելու եմ իմ փափուկ խաղալիք նապաստակին, որովհետև շատ եմ սիրում։ Կանչելու եմ ընկերուհուս, որ իրար հետ զբաղվենք: Բայց երբ ես իրեն ասում եմ ընկերուհի, ինքն ասում է՝ ես քո քույրն եմ, ասում է՝ ինքը քույր չունի, ես էլ չունեմ, ուրեմն իրար քույր ենք»,-ասաց Էլենը:

Էլենը նշեց՝ քույրիկ չունի, սակայն եղբայրներ՝ լիքը: Տանը Էլենին սպասում է հարազատ երկու եղբայրներից մեկը, մյուսը ծառայում է բանակում: Նախքան տուն գնալու մասին լուրը լսելն Էլենից հետաքրքրվել էինք, թե Ամանորն ինչպես է դիմավորելու: «Գնալու եմ տուն, եղբայրներիս մոտ»,-ասաց Էլենը՝ առանց իմանալու, որ իր ցանկությունը շատ ավելի շուտ է կատարվելու:

Տոներին ընդառաջ Էլենը հասցրել է արդեն Ձմեռ պապիկին նամակ գրել, նամակի բովանդակությունը գաղտնիք չէր: «Ուզել եմ իմ հասակի տիկնիկ, որ ձեռքերը շարժվի ու ունենա իր վարսահարդարման գործիքները»,-ասաց 8-ամյա փոքրիկն ու խոստովանեց իր երազանքն է դառնալ «Միսս Հայաստան»:

Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի օրդինատոր Աննա Ավագյանը պատմեց, որ Էլենի մոտ ախտորոշված է եղել լոկալիզացված տիպի յուինգի սարկոմա (ոսկրի քաղցկեղ), մետաստատիկ ախտահարումներ չեն հայտնաբերվել: Էլենը հունվար ամսից Մուրացանի կլինիկայում ստացել է քիմիաթերապիա, որից հետո «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում ենթարկվել է վիրահատության, կատարվել է ուռուցքի հեռացում, ինչից հետո նա ընդունվել է Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոն: Բուժումն արդեն ավարտվել է, վերջին քիմիոթերապիան կատարվել է 2 շաբաթ առաջ: Հիմա Էլենը բուժված է, և նրան դուրս ենք գրում»,-ասաց Ավագյանը:

Էլենը շատ է սպասել տուն գնալուն, բժիշկներից նաև հետաքրքրվել է, թե երբ են իր լաբորատոր ցուցանիշները լավանալու: «Երեկ Էլենը նեղացած նստած էր, որովհետև 2 օր առաջ կատարված արյան անալիզներում ցուցանիշները մի փոքր ցածր էին, նա նեղացած էր, փորձում էինք կատակներ անել, որ տրամադրությունը բարձրանար: Այսօր անալիզները կրկնեցինք, տեսանք, որ ամեն ինչ լավ է, և այսօր Էլենը տուն է գնալու»,-եզրափակեց Ավագյանը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Հրապարակ». Պապիկյանը կասկածում է, որ իրեն ժերտվա կտան «Իրավունք». «Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է «Ժողովուրդ». ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները «Փաստ». Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները «Հրապարակ». Ամենամեծ վնասն ընդդիմությանը հասցրել է Թաթոյա՞նը «Իրավունք». Լավ գիտեն՝ Նիկոլը մարսողը չի. Ինչից են վախեցած Սարգսյանները «Ժողովուրդ». Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է «Փաստ». Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները «Մանկական Եվրատեսիլ»-ում Naré-ն կներկայացնի Հայաստանը «BOO!» երգով Ապամոնտաժումներ են իրականացվել Էրեբունի վարչական շրջանումՍեպտեմբերի 24-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօրՔասախի նախկին ղեկավարի կողմից 28 հողամաս օտարելու վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել էԱնահիտ Ավանեսյանը ներկայացրել է առողջապահական համընդհանուր ծածկույթի ուղղությամբ Հայաստանի ձեռքբերումներն ու փորձըՈւկրաինան համաձայնել է լիակատար, անհապաղ և անվերապահ հրադադարի․ Անդրեյ ՍիբիգաՈ՞ր համայնքում չի կարելի ծորակից ջուր խմել․ հայտարարություն «Հաղթանակ» կամրջի տակ 40-ամյա տղամարդու դի է հայտնաբերվելԳազայի վերականգնման համար նախատեսվում է 2.45 մլրդ դոլարի վեցամսյա ծրագիր. AxiosՀոգ տարեք երեխաների մասին․ մագնիսական փոթորիկը կհարվածի Երկրին Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը ոչ-ոքի խաղաց ԱՄՆ հավաքականի հետՊապոյանն այցելել է «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի Մասիսի խաղողի մթերման կայանՆեթանյահուն «անակնկալներ» է խոստացել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում իր ելույթումՀԷՑ-ի բաշխման ցանցի արդիականացմանն ուղղված ներդրումային ծրագրերի իրականացումը շարունակվում էԽոշոր վթար է գրանցվել «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա. հայտարարվում է ջրանջատում. «Վեոլիա Ջուր» 26 մարդու կյանք փրկած շան պատվին Վենեսուելայում հուշարձան է կանգնեցվելՊարեկները «ակուլաթափ» են արել մի քանի վարորդների, որոնց պետհամարանիշների վրա շնաձկներ են եղելԲանակից ազատո՞ւմ. նոր նախագիծ․ Հայելային պատասխան կտանք. Մոսկվան՝ Արևմուտքին (տեսանյութ) Խնամք իրականացնող հաստատություններում բռնության կանխարգելումը պետք է լինի առաջնահերթություն․ ՄԻՊՔննարկվել են Հայաստան-Սիրիա երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորություններըԿորեայից մինչև Ռուսաստան․ ո՞վ կկառուցի Հայաստանի նոր ատոմակայանը (տեսանյութ) Սիրիան պատրաստ է Իսրայելի հետ խաղաղության, սակայն Գոլանից չի հրաժարվի. Աշ-Շարաան ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայումԱնկախության 35-ամյակի միջոցառումները նոր նշաձող են սահմանել. Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել կազմակերպիչներին Մհեր Գրիգորյանն ընդունել է Մեծ Բրիտանիայի դեսպան Ալեքսանդրա ՔոուլինԿենտրոնում ու Շենգավիթում 12 ժամ ջուր չի լինի Ինչ են քննարկել Նիկոլ-Փաշինյանն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը․ հանդիպման մանրամասներըԵ՞րբ է սպասվում արևի ամբողջական հաջորդ խավարումըԿուտակային կենսաթոշակը հնարավոր կլինի վաղաժամ ստանալ որոշ հիվանդությունների դեպքում․ ցանկը փոխվում է Էլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրՆյու Յորքում հանդիպել են Փաշինյանը և Էրդողանը (տեսանյութ)Հանդիպեցի կարգապահական տարատեսակ խախտումներ թույլ տված մեր զինվորների հետ․ Պապիկյան (տեսանյութ)Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-նՍա նաև հոգեբանական ահաբեկչություն է․ օմբուդսմենը՝ մշակութային ցեղասպանության մասին (տեսանյութ) Երևանում ՌԴ դեսպանատան ընտրատեղամասում Единая Россия կուսակցությունը պարտություն է կրելՍաուդյան Արաբիան վերսկսում է նավթամուղի աշխատանքը՝ շրջանցելով ՀորմուզըՆիկոլ Փաշինյանը և Նիկուշոր Դանը քննարկել են Հայաստան-Ռումինիա համագործակցության հետագա քայլերըԻրանը դեմ չէ ԱՄՆ-ի հետ խաղաղության երկխոսությանը. ՓեզեշքիանՌազմական ինքնաթիռ է կործանվել․ երկու օդաչու կատապուլտացվել են Ռուբիոն Լավրովի հետ քննարկել է Ուկրաինայում պատերազմըՓաշինյանն ու Աբդելսալամը քննարկել են խաղաղության օրակարգըԿապանում Իրանի նորանշանակ հյուպատոս Դավուդ Յայեջիին արդեն ստանձնել է պաշտոնըԱպօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ Վայոց ձորի մարզի քրեական ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում
Ամենադիտված