Հանգիստ վեր ընգեք տեղներդ․ Տիգրան Կարապետյան (տեսանյութեր)
ՔաղաքականԴեկտեմբերի 6-ին ԱԺ նիստում հայտարարությամբ հանդես եկավ «Իմ քայլը» խմբակցությունից պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Տիգրան Կարապետյանը: Անդրադառնալով իր գործընկեր Արման Բաբաջանյանի այն հայտարարությանը, թե արտախորհրդարանական ուժերից մեկը ներքին շրջաբերական է տարածել՝ երկրում, պետության դեմ պարտիզանական մարտեր տանելու վերաբերյալ, ասաց. «Որևէ մեկի մտքով չանցնի ՀՀ լեգիտիմ իշխանության դեմ ձեռնարկել որևէ քայլ, որը չի բխում ՀՀ Սահմանադրությունից ու օրենսդրությունից: Այն պարտիզանական պատերազմները, որ մարդիկ մտադրվում են իրականացնել, բների մեջ խեղդվելու են: Ես սա ասում եմ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անունից: Հանգիստ վեր ընգեք տեղներդ»,- նշեց իշխանական պատգամավորը»:


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ