Բիլի Այլիշը հրապարակել է «Xanny» երգի հոլովակը, որի ռեժիսորն անձամբ երգչուհին է (տեսանյութ)
ՏեսանյութերԱմերիկացի երգչուհի Բիլի Այլիշը YouTube-ում հրապարակել է «Xanny» երգի հոլովակը իր «WHEN WE ALL FALL ASLEEP, WHERE DO WE GO?» դեբյուտային ալբոմից: Ինքն էլ հենց դարձել Է տեսահոլովակի ռեժիսորը:
Սպիտակ պատերի եւ նստարանի ֆոնին երգչուհին երգում է այն մասին, որ իր բոլոր ընկերները կյանքն անցկացնում են երեկույթներում: Այդ ժամանակ նրա դեմքին հանգցնում են ծխախոտի մնացորդները, ինչին Բիլին ոչ մի ուշադրություն չի դարձնում:
«Ես պասիվ ծխող եմ, բայց առաջվա պես կոլա եմ խմում: Ինձ կսաննի (հանգստացնող պատրաստուկ) հարկավոր չէ, որպեսզի ինձ լավ զգամ»,- ասվում է կոմպոզիցիայի տեքստում: Մի քանի ժամում հոլովակը հավաքել է ավելի քան 8 միլիոն դիտում, 1,2 մլն լայք եւ գրեթե 90 հազար մեկնաբանություն, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
Ընտանիք․ Անահիտ Կիրակոսյանի նախկին ամուսինը նոր լուսանկար է հրապարակել (Լուսանկար)