Ատոմները՝ մեկ ռիթմով․ լույսի նոր աղբյուր է ստեղծվել Փլուզված կամուրջ, այրվող ինքնաթիռ, օդանավի վտանգավոր վայրէջք․ աշխարհը՝ ցնցող կադրերով (տեսանյութ) ՌԴ պաշտպանության նախկին փոխնախարարին դատապարտել են 10 տարվա ազատազրկման՝ խիստ ռեժիմով Աստղը կլանեց իր հարևանին․ «Վեբը» բացահայտել է միաձուլումը Փաշինյանը Հայաստանում նավթավերամշակման գործարան կառուցելու մասին (տեսանյութ) «Վոյաջեր 1»-ի պատմական սահմանը՝ նոր խափանման ստվերում Սևանում 27 և 29-ամյա տղամարդկանց մեքենայից հայտնաբերվել է 40 փաթեթ մարիխուանա (տեսանյութ) Պատը չխանգարեց․ հաղորդագրություն ուղարկեցին ձգողականությամբ Թրամփը՝ Իրանի մասին․ Պուտինից ու Սիից օգնություն չեմ խնդրի Պայթյուն Թբիլիսիում․ որոնում են 7 մարդու, այդ թվում՝ 3 երեխայի Պուտին–Թրամփ–Սի․ Ուկրաինան և Իրանի վտանգը․ «Բա զոհվեիք»․ Փաշինյանի սուր ելույթները (տեսանյութ) Գեներալ Մանվելին դավաճանածները և «մոռացածները» Նիկոլի լավագույն թիմակիցներ. Գագիկ Համբարյան (լուսանկար) 

Հարգե՛ք մեր ժողովրդի իրավունքները. Արայիկ Հարությունյանը դիմել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին

Արցախ

«Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ, Շուշիի տեխնոլոգիական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ, Արցախի Հանրապետության նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեսին նամակ է հղել։

Նամակն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Ողջունում ենք Միավորված ազգերի կազմակերպության՝ դեկտեմբերի 2-ին Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում մեկնարկած կլիմայական հարցերով 25-րդ վեհաժողովի աշխատանքները և հայտնում, որ ամբողջությամբ կիսում ենք գլոբալ տաքացման դեմ ուղղված ՄԱԿ-ի մտահոգություններն ու գործադրած ջանքերը:

Որպես Արցախի չճանաչված Հանրապետության նախկին վարչապետ՝ կարող եմ փաստել, որ դեռևս 2008թ.-ից վերականգնվող էներգիայի արտադրության ուղղությամբ սկսած ծրագրերի արդյունքում անցած տասը տարիներին մեզ հաջողվել է մեր փոքրիկ հանրապետությունն ամբողջությամբ ապահովել վերականգնվող էներգիայով: Այսօր հպարտությամբ արձանագրում եմ, որ վերականգնվող էներգիայի հաշվին ինքնաբավ լինելուց զատ մենք դարձել ենք էլեկտրաէներգիա արտահանող պետություն: Եվ դա այն դեպքում, երբ որևէ միջազգային ֆինանսական աջակցությունից չենք օգտվել, երբ գտնվում ենք Ադրբեջանի Հանրապետության հետ ռազմական հակամարտության մեջ:

Ո՛չ Ադրբեջանի հետ հակամարտությունը, ո՛չ Արցախի միջազգային կարգավիճակը չեն կարող մեզ զրկել աշխարհի լիիրավ մաս կազմելու և գլոբալ մարտահրավերներին դիմագրավելու գործում մեր բաժին մասնակցությունն ունենալու իրավունքից, քանի որ գլոբալ խնդիրները սահմաններ ու կարգավիճակ չեն ճանաչում:

Կլիմայական փոփոխությունների և գլոբալ տաքացման դեմ պայքարին ուղղված Ձեր կոչում առաջիկա տասը տարիների համար նշաձող սահմանեցիք ջերմային գազերի՝ մինչև 45 տոկոս կրճատումը: Մենք միանում ենք Ձեր կոչին և հայտարարում, որ Արցախի Հանրապետությունում կգործադրենք բոլոր հնարավորություններն այդ գազերի արտանետումները մինչև 70 տոկոս կրճատելու ուղղությամբ: Արցախի Հանրապետությունը մեծապես կանաչ պետություն դարձնելու բոլոր նախադրյալները ստեղծված են, և, համոզված եմ, որ հեռու չէ այն օրը, երբ իմ սիրելի հայրենիքը կդառնա աշխարհի ամենաօրինակելի պետություններից մեկը:

Հարգե՛ք մեր ժողովրդի իրավունքները, առավել ևս, երբ նա մեր մոլորակի առաջ ծառացած խնդիրների դեմ պայքարում պատրաստ է առաջիններից լինել»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ատոմները՝ մեկ ռիթմով․ լույսի նոր աղբյուր է ստեղծվելՓլուզված կամուրջ, այրվող ինքնաթիռ, օդանավի վտանգավոր վայրէջք․ աշխարհը՝ ցնցող կադրերով (տեսանյութ) ՌԴ պաշտպանության նախկին փոխնախարարին դատապարտել են 10 տարվա ազատազրկման՝ խիստ ռեժիմովԱստղը կլանեց իր հարևանին․ «Վեբը» բացահայտել է միաձուլումըՓաշինյանը Հայաստանում նավթավերամշակման գործարան կառուցելու մասին (տեսանյութ) «Վոյաջեր 1»-ի պատմական սահմանը՝ նոր խափանման ստվերումՍևանում 27 և 29-ամյա տղամարդկանց մեքենայից հայտնաբերվել է 40 փաթեթ մարիխուանա (տեսանյութ)Պատը չխանգարեց․ հաղորդագրություն ուղարկեցին ձգողականությամբԹրամփը՝ Իրանի մասին․ Պուտինից ու Սիից օգնություն չեմ խնդրիՊուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է շարունակել բանակցությունները Ուկրաինայի և ԱՄՆ-ի հետՊայթյուն Թբիլիսիում․ որոնում են 7 մարդու, այդ թվում՝ 3 երեխայիՊուտին–Թրամփ–Սի․ Ուկրաինան և Իրանի վտանգը․ «Բա զոհվեիք»․ Փաշինյանի սուր ելույթները (տեսանյութ) Գեներալ Մանվելին դավաճանածները և «մոռացածները» Նիկոլի լավագույն թիմակիցներ. Գագիկ Համբարյան (լուսանկար) Թրամփի բանագնացների զգուշացումը․ Մոսկվայի ժամանակը կարող է սպառվելՎերջն այս պահանջները որտե՞ղ են ավարտվելու, ինչո՞ւ ՀՀ-ի հետ Ալիևն այսպես պետք է խոսի. Վարդանյան (տեսանյութ) Թրամփի ուղերձը Պուտինին ու Զելենսկուն․ պետք է ընդհանուր լեզու գտնելԻրանի գրոհը, Ռումինիայի երկրաշարժն ու հարսնացու փախցրած ձին․ ցնցող կադրերԽաշմանյանը՝ «Գանձասարի» ղեկին․ փրկության շանսը գնահատում է 10 տոկոսԶելենսկի․ Թրամփն ու Սին կարող են Պուտինին կանգնեցնել մեկ հանդիպմամբԱնի Հովսեփյանը՝ նոր մենամարտի շեմին․ օլիմպիական երազանքը մնում էՄարտիրոսյանն ու Արոնյանը հաղթեցին․ պայքարը Բուդապեշտում շարունակվում էԵրկու հաղթանակ Խորվաթիայում․ Քեյանն ու Սիմոնյանը՝ քառորդ եզրափակիչումՌանոսի դուբլը․ «Տեներիֆեն» անցավ Իսպանիայի գավաթի հաջորդ փուլՓոչետինոն՝ ճգնաժամի կենտրոնում․ առաջին քննությունը «Լիվերպուլն» է«Մեմֆիսը» պատմություն գրեց․ 8-րդ անընդմեջ արտագնա հաղթանակըԵս դա ընկալում եմ քննադատություն իմ հասցեին. Փաշինյանը՝ Աննա Հակոբյանի Ավինյանին քննադատելու մասին (տեսանյութ) «Յուտան» կանգնեցրեց «Լեյքերսին»․ 9 հաղթանակից հետո՝ սառը ցնցուղԱլկարասը չկանգնեց․ 11-րդ հաղթանակն ու կիսաեզրափակչի ուղեգիրըՍի Ծինփինի և Թրամփի հանդիպումն ավարտվել է ՇենժենումՕլիվիա Մանը՝ Կոնգրեսում․ քաղցկեղի դեմ պայքարի նոր օրինագիծ«Հիմար կատակ են արել». կրակողը Արցախից է, պատերազմում կորցրել է ոտքը. Մանրամասներ՝ Արևիկում ողբերգական դեպքից Խուլիո Իգլեսիասի դեմ քննություն․ երգիչը հերքում է պնդումներըԿասեցվել է «Սիթի» ընկերության հացի արտադրամասի արտադրական գործունեությունը Գորդոն Ռեմզին Հոլիվուդի աստղ ստացավ ու հայտնեց՝ շուտով պապիկ կդառնաԳուցե հեռանամ, գուցե չհեռանամ, բայց քաղաքականությունից ընդհանրապես հեռանալը ո՞րն է․ Փաշինյան Երբ սպառվում է փաստարկված բացատրության պաշարը, մնում է ագրեսիան. Աշոտյանը՝ Փաշինյանի ելույթի մասինԱրիանա Գրանդեն՝ Բեն Սթիլլերի նոր «ընտանեկան գլխացավանքը»Սրանից հետո ինչքան Եռաբլուրի անուն տվող եղավ, ասելու եմ՝ դադարեցրեք ձեր եղկելի գործելակերպը, Եռաբլուրը մանրադրամ սարքողներին uատկացնելու եմ. ՓաշինյանՄոնղոլիայում քաղաքական ցնցում․ խորհրդարանը հաստատել է նախագահի հրաժարականըԹրամփ–Պուտին–Սի հանդիպումը մեկնարկել է․ օրակարգում միջուկային զենքն էԹեյլոր Սվիֆթը վերադարձել է CMA-ի բեմ՝ 13 տարվա դադարից հետոՄիջուկային պատերազմում հաղթող չի լինի․ Սի Ծինփինի կոշտ զգուշացումըԴեկտեմբերի 3-ին աշխատանքային այցով կմեկնեմ Մոսկվա, կհանդիպեմ Պուտինի հետ. ՓաշինյանԱՄՆ-ի հետախուզության ղեկավարն ահազանգել է Իրանից եկող սպառնալիքների կտրուկ աճի մասինԱՏԷՍ-ի առաջնորդները 23 կետանոց հայտարարություն են ընդունելՍի Ծինփինը կոչ է արել հրաժարվել Սառը պատերազմի մտածողությունիցԶելենսկի․ Ուկրաինան խաղաղություն է ուզում և միշտ կառուցողական է գործել Ընդդիմությանը առաջարկում եմ սցենար, որը իմ հեռանալով է ավարտվելու. Փաշինյանը դիմելու է ժողովրդինԱՄՆ-ն ու Չինաստանը ձգտում են օգնել Ուկրաինայի պատերազմի ավարտին․ Թրամփ ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին
Ամենադիտված